Բաքուն հայտնում է Լաչինում զինծառայողի կորստի մասին

Լուրեր

24.04.2026 | 18:33
Հարգանքի տուրք ենք մատուցում ցեղասպանության զոհերի հիշատակին, կոչ ենք անում անցյալի հետ առերեսվել. Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիա
24.04.2026 | 18:20
Դատախազ Ծովակ Մնացականյանի բարեվարքությունը ստուգելուց հետո ԿԿՀ-ն վարույթ նախաձեռնելու հարցով դիմել է Դատախազությանը. վարույթը գաղտնի է պահվել
24.04.2026 | 18:09
Իրանի ԱԳ նախարարն Իսլամաբադ կայցելի՝ ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցությունները վերսկսելու
24.04.2026 | 18:00
Արա Աղանյանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի փոխչեմպիոն
24.04.2026 | 17:51
Ֆրանսիայի վարչապետի մասնակցությամբ Մարսելում անցկացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն
24.04.2026 | 17:40
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նոր ցուցադրություն է բացվել
24.04.2026 | 17:29
Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հոգեհանգստի պատարագ է մատուցվել
24.04.2026 | 17:18
ԱՄՆ-ում մեղադրանք են առաջադրել Մադուրոյի ձերբակալությանը մասնակցած զինծառայողին, որը դրա արդյունքի վրա խաղադրույք է կատարել
24.04.2026 | 17:07
Դիմել եմ ՄԻԵԴ, Ադրբեջանն ինձ անօրինական դատել է. գերությունից վերադարձած Գևորգ Սուջյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 16:54
Վրաստանի հայ համայնքին թույլ չեն տվել ակցիա անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ
24.04.2026 | 16:45
Ադրբեջանում Պետական ​​զորահավաքային ծառայության ութ պաշտոնյա է ձերբակալվել
24.04.2026 | 16:33
Փաշինյանը մի քանի տարի է` խաղաղության գործընթաց է իրականացնում, արդյունքը ո՞ւր է. Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 16:22
Սա տարածքային պահանջ չէ, իրավունքների հետևից գնալ է. Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 16:10
Զախարովան՝ ՀՀ-ում ԵՄ նոր առաքելության տեղակայման մասին
24.04.2026 | 15:59
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Փիթեր Անդրեոլին այցելել է Ծիծեռնակաբերդ
Բոլորը

Արցախի գրավյալ տարածքներում Ադրբեջանի ԶՈւ-ի զինծառայողի մահվան հերթական դեպքն է տեղի ունեցել։ Նախօրեին ադրբեջանական որոշ լրատվականներ հայտնել էին, որ Լաչինի զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է 19-ամյա Էլնուր Աղազադե Մամեդովը։ Նա 8 ամսվա զինծառայող էր։

Որոշ տեղեկություններով՝ Մամեդովն ինքնասպանություն է գործել։

Ըստ Կուբաթլուի (Սանասար) զինվորական դատախազության՝ տեղեկություն է ստացվել, որ Լաչինում տեղակայված ՊՆ N-րդ զորամասի զինծառայող, շարքային Մամեդով Էլնուր Աղազադեօղլուն մահացել է հրազենից արձակված կրակոցի հետևանքով։

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, նախաքննությունը շարունակվում է։

Էմմա Չոբանյան