Ուկրաինական ուժերը ձմռանը կշարունակեն հակահարձակման գործողությունները․ISW

Լուրեր

17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
Բոլորը

Ուկրաինայի պաշտոնյաները հաղորդել են, որ մտադիր են շարունակել հակահարձակման գործողությունները ձմռանը, որպեսզի ամրապնդեն վերջին ռազմական հաջողությունները և թույլ չտան ռուս զինվորականներին մարտի դաշտում նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանները այսօրվա ամփոփագրում նշում են, որ զորքերի արևելյան խմբավորման պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Չերևատին դեկտեմբերի 4-ին հայտարարել է, որ սառած հողը ծանր տեխնիկային թույլ կտա առաջ շարժվել: Նրա խոսքով՝ մոբիլիզացիայի արդյունքում հավաքագրված ռուս զինվորականները և«Վագներ խմբի» նորակոչիկները, որոնք հավաքագրվել են ռուսական բանտերում, պատրաստ չեն ձմեռային ռազմական գործողությունների։

Հիշեցնենք՝ Ուկրաինան սեպտեմբերին ազատագրել էր Խարկովի շրջանի մեծ մասը, նոյեմբերին՝ Խերսոնը, և այժմ պայմաններ է ստեղծում այս ձմռանը ԶՈւ նոր հակահարձակման համար: 2023 թ-ի ձմռան եղանակային պայմաններն էլ հավանաբար որոշելու են  ուկրաինայի ռազմական գործողություններ իրականացնելու ժամկետները, ասվում է ամփոփագրում։ Նշվում է, որ քանի դեկտեմբերի վերջին  սաստիկ սառնամանիքներ են լինում, ուկրաինական ուժերը կրկին կկարողանան եղանակն օգտագործել իրենց օգտին, քանի որ ձմեռը լավագույն սեզոնն է մեքենայացված ստորաբաժանումների հետ մարտերի համար: Ինստիտուտի փորձագետներն ասում են, որ եթե Ուկրաինայի դաշնակիցներն ու գործընկերները չաջակցեն ուկրաինական ուժերին այս ձմռանը լայնածավալ վճռական հակահարձակողական գործողություններ իրականացնելու հարցում, ապա Ուկրաինայի զինված ուժերի մանևրային պատերազմ վարելու հնարավորությունը կսահմանափակվի առնվազն մինչև 2023 թվականի գարուն։ Իրադարձությունների նման զարգացումը Ուկրաինային կզրկի ձեռք բերած առավելությունից և ռուսական ուժերին 3-4 ամսվա հանգստի ու ռազմական գործողություններին լավ պատրաստվելու հնարավորություն կտա։

Էմմա Չոբանյան