Մարդիկ չդիմեցին, մտածելով՝ որոշված է, թե ով է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ լինելու.Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ընթանում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Հակակոռուպցիոն ինստիտուտների ստեղծումը. մշտադիտարկման արդյունքները և խնդիրները» թեմայով հանրային քննարկումը:

Քննարկման ընթացքում ներկայացվեցին կազմակերպության կողմից իրականացված հակակոռուպցիոն մարմինների՝ Հակակոռուպցիոն բոլոր ատյանի դատարանների դատավորների և Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման և ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ընտրությունների մշտադիտարկման արդյունքները և վերհանված խնդիրները:

Անդրադառնալով հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակման գործընթացին՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց, որ երեք թեկնածուներն էլ ունեին խնդիրներ՝ կապված ինչպես բարեվարքության, այնպես էլ հակակոռուպցիոն օրենսդրությունից տեղյակ չլինելու հետ։

«Խնդիրն այն է, որ շատ արժանի թեկնածուներ, որոնք կարող էին հավակնել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնին, չդիմեցին, մտածելով, որ կանխավ որոշված է, թե ով է լինելու Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ»,- նշեց Իոաննիսյանը։

Անդրադառնալով Մնացական Մարտիրոսյանի աղմկահարույց նշանակմանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգողն ընդգծեց, որ դա մտահոգիչ է։

«Թե՛ մեր հանձնաժողովը, թե՛ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և թե՛ միջազգային փորձագետները Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ բացասկան եզրակացություն են տվել։ Եվ եթե գործընթացի վերջում իսկապես նախագահը նրան կնշանակի Հակակոռուպցիոն կոմիտեի դատավոր, մեր հանձնաժողովը կվերանայի իր մասնակցությունն այս գործընթացին։ Ինչո՞ւ ռեսուրսներ ծախսել և լեգտիմացնել պրոցեսը, եթե մեր տված եզրակացությունը ոչ մեկին չի հետաքրքրում»,- նշեց Իոաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։