Պարզ չէ՝ ի՞նչ հիմքով Սասուն Խաչատրյանն ընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար. փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 11:41
Կանանց Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Հորդանանում
05.10.2026 | 11:37
Պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:37
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:33
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը
05.10.2026 | 11:20
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ընթանում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Հակակոռուպցիոն ինստիտուտների ստեղծումը. մշտադիտարկման արդյունքները և խնդիրները» թեմայով հանրային քննարկումը:
Քննարկման ընթացքում ներկայացվեցին կազմակերպության կողմից իրականացված հակակոռուպցիոն մարմինների՝ Հակակոռուպցիոն բոլոր ատյանի դատարանների դատավորների և Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման և ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ընտրությունների մշտադիտարկման արդյունքները։

Փորձագետ Անահիտ Մկրտչյանը ոլորտի խնդիրների շուրջ հրավիրված հանրային քննարկման մասնակիցների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ 2019-2022 թվականների ռազմավարական ծրագրում որևէ կետ չի եղել Հատուկ քննչական ծառայության լուծարման մասին, այդ մասին հանրային քննարկում չի անցկացվել, անգամ չի խոսվել նախագծի առաջին քննարկման ժամանակ, այնինչ երկրորդ քննարկումից ընդամենը հինգ օր առաջ՝ պատկերը փոխվել է։

«Երկրորդ ընթերցման ժամանակ արդարադատության նախարարը նշեց, որ Հատուկ քննչական ծառայության հետ քննարկումերի արդյունքում որոշվել է այն լուծարել և համապատասխան հաստիքները փոխանցել Հակակոռուպցիոն կոմիտե»,- նշեց փորձագետը։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից մշտադիտարկում է եղել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության ժամանակ։

Մկրտչյանի դիտարկմամբ՝ երեք թեկնածուներն էլ հավաքել էին բավարար ձայներ, սակայն Կառավարությունը, առանց որևէ հիմնավորման, ընտրել է ՀՔԾ նախկին պետ Սասուն Խաչատրյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։