Բորիս Բախշիյանի գործը վերաքննիչ դատարանում մակագրվել է նրան կալանավորած դատավորի հորը՝ Մհեր Արղամանյանին

Լուրեր

10.09.2026 | 15:55
ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
10.09.2026 | 15:31
Պապոյանը վարդ արտադրողների հետ քննարկել է արտահանման և լոգիստիկ հարցերը
10.09.2026 | 15:21
Սև ծովում բեռնանավը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ Ադրբեջանի երկու քաղաքացի է զոհվել, երկուսը՝ վիրավորվել
10.09.2026 | 15:10
Սոչիում ուկրաինական անօդաչու մոտորանավակների հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 28-ի
10.09.2026 | 15:00
ԵԽ-ում ՀՀ-ի հետ կապված քվեարկություն կլինի // Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 14:56
Բարձրաշենի միջնակարգ դպրոցի 4 մասնաշենքերն արդեն կառուցված են․ Քաղաքաշինության կոմիտե
10.09.2026 | 14:48
Ապագա սերունդների հմտությունների բարելավումը կարող է ապահովել ՀՆԱ-ի շուրջ հնգապատիկի չափով տնտեսական օգուտ․ ԿԲ
10.09.2026 | 14:39
Ալեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Բրազիլիայի դեսպանին
10.09.2026 | 14:30
ԵՄ-ում տների կարճաժամկետ վարձակալությունը կարող է սահմանափակվել՝ զսպելու անշարժ գույքի գների արհեստական աճը
10.09.2026 | 14:21
40 կրպակ քանդել ենք. ինքնակամ շինություններ են. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 14:12
6 տարեկանից մատնադրոշմ, տվյալների անժամկետ պահպանում․ կառավարությունը սահմանում է անձի կենսաչափական տվյալների մշակման նոր կանոնները
10.09.2026 | 14:02
Գագիկ Խաչատրյանին դարձյալ պատգարակով դատարան էին բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 13:50
Հորդանանի ռազմաբազայի վրա Իրանի հարվածների հետևանքով մի շարք ամերիկյան կործանիչներ են վնասվել․ CBS News
10.09.2026 | 13:43
Քանդում են Շինարարների փողոցի շուկան. ՈւՂԻՂ
10.09.2026 | 13:40
Մոլերից երկուսում հնարավոր կլինի կենսաչափական անձնագրեր ստանալ․ այն կարժենա 28 հազար 650 դրամ
Բոլորը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին արդարացնելու դատավճռի դեմ Դատախազության բողոքը նոյեմբերի 30-ին Վերաքննիչ դատարանում մակագրվել է, ըստ որի՝ գործով նախագահող դատավորը Գրիգոր Հովհաննիսյանն է, դատարանի կազմում են դատավորներ Լուսինե Աբգարյանը և Մհեր Արղամանյանը։
Հիշեցնենք, որ դատավոր Բախշիյանը մեղադրվում էր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին՝ Նվեր Մկրտչյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ։ Մկրտչյանը չի ներկայացել այս գործով նշանակված դատական նիստերից մեկին՝ թեև պատշաճ ծանուցված է եղել։ Նրա պաշտպան Յուրա Ավայանը դատարանին հայտնել է, թե անհետաձգելի քննչական գործողության մասնակցելու պատճառով նիստին ներկայանալ չի կարող, իսկ Մկրտչյանը դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ իր պաշտպանը չի ներկայանալու, ինքն էլ չի ցանկանում առանց նրա ներկայանալ։

Նիստին ներկայանալն ամբաստանյալի պարտականությունն է, ուստի՝ դատավոր Բախշիյանը որոշել է Մկրտչյանի նկատմամբ ավելի խիստ խափանման միջոց կիրառել ու նրան կալանավորել։ Դատարանի այս որոշումը Դատախազությունը համարել է ակնհայտ ապօրինի, որի համար քրեական հետապնդում է սկսվել Բախշիյանի նկատմամբ։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Լուսինե Սեփխանյանի, քննելով Բախշիյանի վերաբերյալ գործը, սեպտեմբերի 28-ին որոշել է նրան արդարացնել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով, ինչի հետ Դատախազությունը համաձայն չէ։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքով վերջինս պահանջում է բեկանել Բախշիյանին արդարացնելու վերաբերյալ դատավճիռը, նրան մեղավոր ճանաչել ու որպես պատիժ նշանակել հանրային ծառայության պաշտոններ և հանրային պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն՝ մեղմացնել նշանակված պատիժը և վերջնական պատիժ սահմանել հանրային պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 4 տարի ժամկետով։

Գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև Բորիս Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Պաշտպանը համարում է, որ Բախշիյանը պետք է արդարացվեր ոչ թե արարքում հանցակազմի բացակայության հիմքով, այլ հանցադեպի բացակայությամբ, այսինքն՝ ըստ պաշտպանական կողմի՝ առհասարակ հանցագործության դեպք տեղի չի ունեցել, և ոչ թե Բորիս Բախշիյանի արարքում չկա հանցագործության հատկանիշ։ Բացի այդ՝ պաշտպանը համարում է, որ տեղի են ունեցել քրեադատավարական նորմերի էական խախտումներ, և պահանջում է դրանք արձանագրել, ինչպես նաև հաստատել այն հանգամանքը, որ Բորիս Բախշիյանի որոշմամբ կալանավորված Նվեր Մկրտչյանի պաշտպան Յուրի Ավայանի ցուցմունքը գործով թույլատրելի ապացույց լիներ չէր կարող։

«Դատալեքս» դատական-տեղեկական համակարգում դեռևս նշումներ չկան գործը վարույթ ընդունելու կամ դատավորների կողմից ինքնաբացարկ հայտնել-չհայտնելու հանգամանքների վերաբերյալ, սակայն դատավորներից մեկի՝ Մհեր Արղամանյանի դեպքում առերևույթ կարելի է արձանագրել ինքնաբացարկի հիմք։

Խնդիրն այն է, որ Մհեր Արղամանյանը դատավոր Դավիթ Արղամանյանի հայրն է, իսկ Դավիթ Արղամանյանն այն անձն է, որը նախաքննության ընթացքում կայացրել է Բորիս Բախշիյանին կալանավորելու որոշումը։

Երբ Դավիթ Արղամանյանը քննում էր Բորիս Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը, դատարանի դիմաց բողոքի ակցիաներ էին իրականացվում։ Քաղաքացիները համոզմունք էին հայտնում, որ դատավոր Բախշիյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական դրդապատճառներով է սկսվել՝ ոչ իշխանահաճո որոշումներ կայացնելու համար։ Նրանք ընդգծում էին, որ Դավիթ Արղամանյանը ակտիվորեն մասնակցել է 2018 թվականին իշխանափոխության պահանջով սկսված բողոքի ակցիաներին, ավելին՝ երթերի ժամանակ առջևում թմբուկ զարկողներից է եղել, և չի կարող այժմ անաչառորեն քննել դատավոր Բախշիյանի վերաբեյալ գործը։ Այդ օրերին առաջին ատյանի դատարանի դիմաց Դավիթ Արղամանյանի նկարով թմբուկ էր դրված՝ որպես բողոքի և Արղամանյանի քաղաքական հայացքներն ընդգծելու նշան։

Հատկանշական է այն հանգամանքը, որ Բորիս Բախշիյանը Դավիթ Արղամանյանի կայացրած որոշման հետևանքով կալանավորվելուց հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Արղամանյանի վերաբերյալ՝ հայտնելով, որ դատավորն իրեն ակնհայտ ապօրինի է կալանավորել, և այժմ, փաստորեն, Մհեր Արղամանյանը պետք է քննի մի անձի վերաբերյալ գործ, որը որդու դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Նման պայմաններում, ենթադրվում է, դատավոր Մհեր Արղամանյանը չի կարող անկողմնակալ դիտորդի մոտ ընկալվել որպես անաչառ դատարան, բայց Արղամանյանը ինքնաբացարկ կհայտնի, թե ոչ, դեռևս պարզ չէ։

Արաքս Մամուլյան