2016-ին պատերազմ եք բերել, եթե ձեր տրամաբանությամբ գնաք․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Մեկ-մեկ, որ այսպես «Դաշնակցությունը» խոսում է, ուզում ես մի պահ հիշողությունիցդ ջնջած լինես, որ 2016թ-ին այս նույն մարդիկ, երբ պատերազմը տեղի ունեցավ, կոալիցիոն իշխանություն էին որպես այդպիսին ու այնպիսի տոնով են փորձում արդարացնել իրենց վարած արտաքին քաղաքականությունը, կարծես Ապրիլյան պատերազմը որպես այսպիսին չի էլ եղել»,- ԱԺ արտահերթ նիստում նման դիտակում արեց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ ընդգծելով՝ եթե ձեր տրաաբանությամբ գնանք, ապա դուք պատերազմ բերել եք 2016- ին։

«Երբ անընդհատ մեջ եք բերում Իլհամ Ալիևի խոսքերը, որ իրեն փակ դռների հետևում ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը, այդ նույն Ալիևը մերթընդմերթ ասում է, որ Ապրիլյան պատերազմի կագնեցնելու պահին Սերժ Սարգսյանը խոստացավ հողերը հանձնել, հետո գնաց ինչ-որ բաներ կազմակերեպեց, չարեց, դա չգիտե թե ինչու չեք ասում»,- նշեց պատգամավորը։

«Հիշեք, որ ձեր կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն էր, որ Հայաստանին հանրային կերպով մեղադրեց Գյանջայի քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախվորելու մեջ։

Ինչ վերաբերում է այստեղ տասնյակ րոպեներ ու ժամեր Արցախի ինքնորոշման կռիվը տալուն, ուզում եմ ասել, որ որպես ճշմարտություն բոլորս հիշենք՝ ժամանակին՝ 1999թ-ին ստորագրվեց Ստամբուլյան խարտիա կոչվող փաստաթուղթը, որն ինքն իրենով ունի մի շատ կարևոր բաղադրիչ, որը հետևյալն էր՝ ազգերի ինքնորոշում չկար։ Ձեր դաշինքի առաջնորդը գնաց ու ստորագրեց դա ։

Ու երբ նայում ես այդ տրամաբանության մեջ, թե փաստացի ինչեր է ստորագրել, ինչերի հետ է համաձայնվել, ինչ է արել, գուցե և լոգիկայից դուրս չէ , որ մեղադրում եք մեզ՝ ասում եք ինչու՞ ասվեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Բայց այդ տրամանբությունից դուրս է այն, որ հիմա եկել ասում ասում եք՝ ինչո՞ւ հիմա չենք ասում «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը․․․

Փաստացի այստեղ մի քանի անգամ նույն խմբակցությունը կոտրում է իր իսկ կողմից այստեղ շատ անգամ արծարծված թեզը, որովհետև հենց ամենասկզբից ձեր մեղադրանքը եղել է, թե ինչու ենք այդ արտահայտությունն անում, բայց փաստացի այստեղ եկաք ու ասացիք՝ Անկախության հռչակագրի, վերամիավորման մասին։ Մեղադրում էիք վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ Անկախության հռչակագրին հղում անելու մեջ, դուք դա ընդունեցիք ու սա այլևս արձանագրված փաստ է»,- նշեց Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։