Եթե միջազգային հանրության աչքում ՀՀ-ն օկուպանտ էր, մի հատ սանկցիա կասե՞ք․ Մամիջանյանը՝ Աղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
Բոլորը

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ՔՊ-ական պատգամավորներին հորդորեց չանել հայտարարություններ, որոնք մեծ վնաս են հասցնելու Հայաստանին և Արցախին՝ բանակցային հետագա գործընթացում.

«Ես ուզում եմ Ռուբեն Ռուբինյանին հուշել, որ ինքն իրավունք ունի ամբիոնից ելույթ ունեցողի միկրոֆոնն անջատել, ու լավ կլինի այդ իրավունքն օգտագործի։

Մի քանի օր առաջ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ հայցեր է ներկայացնում։ Պարոն Աղազարյանն էլ այսօր այդ հայցերի էջերը մեկով ավելացրեց այսօր»,- նշեց Մամիջանյանը՝ անդրադառնալով Հովիկ Աղազարյանի ելույթին։

Մամիջանյանը նաև նշեց, որ մինչ այս Ադրբեջանը երբեք չի խոսել Ալմա Աթայի հռչակագրի մասին․ «30 տարվա ընթացքում Ադրբեջանի որևէ պաշտոնյա` նախագահից մինչև պատգամավոր, երբեք Ալմա Աթայի մասին չէր խոսել։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մեյդան բերեց» Ալմա Աթայի հռչակագիրը, որը դարձավ Ադրբեջանի զենքը, կեղծ կռվանը»։

Ընդդիմադիր պատգամավորը  իշխանություններից հորդորեց ուղղակի լռել․ «Ախպոր պես, քիչ խոսեք, էլի, ձեր ամեն խոսելուց հետո նոր պրոբլեմ է առաջանում»։

Մանրամասները՝ տեսանյութում։