Էդվարդ Սնոուդենը ռուսական անձնագիր է ստացել
Քաղաքականություն
02.12.2022 | 19:34ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը երդում է տվել և ստացել ռուսական անձնագիր։ Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է նրա փաստաբան Անատոլի Կուչերենան։
«Այո, ստացել է անձնագիր։ Երդում է տվել»,-ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սնոուդենը ՌԴ քաղաքացու անձնագիր է ստացել։
Բացի այդ, Կուչերենան հայտնել է, որ Սնոուդենի կինը ևս հանձնել է փաստաթղթերը՝ ՌԴ քաղաքացու անձնագիր ստանալու համար։
Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդենը միջազգային ճանաչում ստացավ ամերիկյան հատուկ ծառայությունների մասին գաղտնի տեղեկությունների հրապարակումից հետո։ ԱՄՆ-ը հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ և ձգտում է հասնել նրա արտահանձնմանը։ Հայրենիքում Սնոուդենին մեղադրում են լրտեսության մեջ։
Տաթև Ֆռանգյան