Մրցույթը երկնքից թափված մանանա չէ. սա էլ է թափանցիկ. փոխքաղաքապետը` մեկ անձից գնման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ամանորյա միջոցառումների նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու, այդ թվում նաև տոնական լուսավորության ապահովման համար Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև, որը ոլորտում փորձ չունի, և վերջինիս գործունեության վրա արգելանք է դրված եղել, որը հանվել է պայմանագիր կնքելուց օրեր առաջ։

Այսօր հրավիրված ասուլիսում Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադառնալով այս դիտարկմանը, նշեց․ «Այդ ընկերության վերաակտիվացման մասին էլ եմ տեղյակ, ագելանքից էլ․ աննշան գումարի հետ էր կապված։ Մեր բազմաթիվ քաղաքացիների հաշիվներին արգելանքներ են դրվում, բայց դա իրենց չի բնորոշում որպես վատ կամ անպարտաճանաչ քաղաքացի։

Ինչ վերաբերում է ոլորտում «Սինեմարտ» ընկերության փորձին, քաղաքապետը նշեց․ «Ես չեմ նշել ընկերության փորձի մասին, այլ ասել եմ, որ հաշվի է առնվել նաև այն, որ այս ընկերությունը ներգրավելու է փորձառու անձանց»։

Որոշ կազմակերպություններ կան, որոնք հաճախ հաղթում են մրցույթներում կամ մեկ անձից գնման պայմանագիր է կնքվում իրենց հետ, ասում եք՝ ինչո՞ւ եք միշտ նույն ընկերության հետ կնքում։ Նոր ընկերության հետ ենք կնքվում, ասում են՝ առաջին անգամ են մասնակցում, փորձ չունեն, ինչո՞ւ եք կնքում։ Լավ, ո՞ւմ հետ պայմանագիր կնքենք, որ հարց չառաջանա»,- նշեց փոխքաղաքապետը։

Ինչ վերաբերվում է թափանցիկ մրցույթների միջոցով ընտրված ընկերությունների հետ աշխատելուն, Գրիգորյանը նշեց, որ դրանք երկնքից ընկած մանանա չեն, հաճախ արդյունքներն ավելի վատ են լինում։

Մանրամասները՝ տեսանյութում։