Բայդենը Մակրոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ պատրաստ է խոսել Պուտինի հետ

Լուրեր

27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի բացառել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի դեմ պատերազմին վերջ տալու համար բանակցությունների հնարավորությունը՝ հավելելով, որ ինքը դեռևս չի տեսնում Պուտինի կողմից ներխուժումը դադարեցնելու պատրաստակամություն, գրում է VOA-ն։

«Ես պատրաստ եմ խոսել Պուտինի հետ, բայց միայն ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ խորհրդակցություններից հետո։ Ես մոտ ժամանակում պարոն Պուտինի հետ շփվելու ծրագրեր չունեմ։ Չեմ պատրաստվում դա ինքնուրույն անել»,- Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բայդենը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մի քանի ժամ տեւած բանակցություններից հետո, որոնց ընթացքում զրուցակիցները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և այլ հարցեր։

«Կա մեկ ճանապարհ այս պատերազմը կանգնեցնելու համար․ դա Ուկրաինայից Պուտինի հեռանալն է։ Այն, ինչ նա անում է, զզվելի է։ Եթե նա պատերազմը դադարեցնելու ձև է փնտրում, նա դա չի անի։ Իսկ ես դեռևս բացարձակ կարևոր եմ համարում այն, ինչ ասաց Էմանուելը․ մենք պետք է աջակցենք ուկրաինացի ժողովրդին։ Միտքը, որ Պուտինը երբևէ կհաղթի Ուկրաինային, անհասկանալի է»։ Մակրոնը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ը կշարունակի լրացուցիչ ռազմական և հումանիտար օգնություն տրամադրել Ուկրաինային։

«Խոսքը մեր արժեքների մասին է», – ասել է Ֆրանսիայի նախագահը: «Շատ կարևոր է, որ ԱՄՆ-ն աջակցի Ուկրաինային»։ Բայդենը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը «երբեք չի խնդրի Ուկրաինային փոխզիջման գնալ»՝ պատերազմն ավարտելու համար՝ առանց այդ երկրի կառավարության համաձայնության։

Մինչ բանակցությունների սկսվելը Բայդենը ողջունել է Մակրոնին հետևյալ խոսքերով. «Ֆրանսիան և ԱՄՆ-ը դիմադրում են Վլադիմիր Պուտինի հավակնություններին։ Մեր երկու երկրների միջև դաշինքը նախկինի պես կարևոր է մեր պաշտպանության համար»,- ասել է Բայդենը։ «ԱՄՆ-ն չէր կարող ավելի լավ գործընկեր ցանկանալ, քան Ֆրանսիան»,- ընդգծել է նա։

Տաթև Ֆռանգյան