Եկամուտները նախ կհայտարարագրեն հանրային ծառայողները, հետո՝ բոլոր քաղաքացիները․ դեռ որոշ բաներ կփորձարկվեն․Կարեն Սարգսյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
Բոլորը

Սկսում ենք Հայաստանի տնտեսական տարվա ամփոփումները։ 2022 թվականին փողերի հոսքի, թանկացումների և այլ թեմաների մասին Factor.am-ը զրուցել է տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանի հետ։

-Պարոն Սարգսյան, Ձեր կանխատեսումները ինչպիսի՞ն էին տարվա սկզբին, և ի՞նչ տեսանք փաստացի տարվա ընթացքում։

-Տարվա սկզբին, բնականաբար, մինչ ուկրաինական պատերազմի մեկնարկը լրիվ այլ իրողություն ունեինք՝ թե՛ տնտեսական, թե՛ նաև աշխարհաքաղաքական։ Փաստացի մարտ ամսից ընդհանուր պատկերը փոխվեց համաշխարհային մակարդակով, ինչը նաև ազդեց Հայաստանի վրա։ Իհարկե, Հայաստանի վրա ավելի շատ դրականորեն ազդեց, քան աշխարհի այլ պետությունների վրա, օրինակ՝ ԵՄ երկրների վրա։

-Ծառայությունների ոլորտը ամենամեծ աճն է գրանցում Հայաստանում՝ կապված ռուս ռելոկանտների գալու հետ։ Այնտեղ գոնե վստահ ենք, որ հարկեր գեներացվում են։ Բայց անշարժ գույքի շուկայում այն խնդիրը կա, որ մեծ մասամբ պայմանագրեր չեն կնքվում։ Ո՞վ պետք է առաջինը նախաձեռնի գործընթաց։

-Կարծում եմ, բավական ցայտնոտային իրավիճակ է ստեղծվել։ Եվ խիստ վարչարարություն չկա դեռևս, ու կան քաղաքացիներ, որ իրենց բնակարանը հանձնում են, բայց պայմանագիր չեն կնքում։ Փաստացի կարող եմ ասել, որ այս խնդիրը ժամանակի ընթացում լուծվելու է նաև եկամուտների համընդհանուր հայտարարագրման օրինագծի գործարկմամբ։ Բայց այս պահին, կարծում եմ, պետք է բավական խիստ վերահսկողություն սահմանվի, որովհետև այստեղ այդ բարձր գների պայմաններում դա նաև հավելյալ եկամուտ է պետության համար, որը պետությունը կարող է ուղղել նաև սոցիալական ծրագրերի իրականացմանը։

-Երբ առաջին անգամ կիրառման մեջ մտցվեց համընդհանուր հայտարարագրման հասկացությունը, առաջին մտահոգությունը խոպան գնացողներին հարկելու մասին էր։ Այսինքն՝ մարդիկ բավական ցածր եկամուտներով պետք է հարկ վճարեն։ Կա՞ն այստեղ արդարության, բարեյականության և նմանատիպ հարցեր։

-Տեսեք, այդ ոչ մեծ եկամուտ ստացող քաղաքացիների համար օրենքը նախատեսում է սոցիալական վճարների համակարգ։ Այսինքն՝ սոցիալական վճարները, ենթադրենք, ուղղվում են առողջապահությանը, ուսման գծով տարբեր վճարների։ Դրանք նվազեցվելու են հարկերից։ Հետագայում, նվազեցնելով հարկերը, հնարավոր է լինեն դեպքեր, որ այդ մարդը ընդհանրապես ազատվի այդ հարկերից։

Քանի որ նման քաղաքացիների հայտարարագրման ժամանակահատվածը սկսում է 2025 թվականից, այսինքն՝ ամենավերջին փուլում է նախատեսված, կարծում եմ, որ բավական ընթացակարգեր կան, որ պետք է պարզեցվեն, քննարկվեն, բարելավվեն և ավելի արդյունավետ գործեն։ Այսինքն՝ համակարգը սկսում է գործել հանրային ծառայողներից և խոշոր եկամուտ ստացողներից և աստիճանաբար անցում է կատարվում համընդհանուր բոլոր քաղաքացիներին։ Եվ դեռ երկու տարի ժամանակ ունենք։

-Որոշ բաներ կփորձարկվեն, այո՞։

-Այո, երկու տարի ժամանակ ունենք, և այս ընթացքում, պրոբացիայի արդյունքում հնարավոր է՝ ավելի արդյունավետ լուծումներ գտնվեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան