«Իմացան ՄԻԱՎ ունեմ, դուրս արեցին»․ ՀՀ-ում շարունակվում է խտրական վերաբերմունքը վարակակիրների նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Ընդամենը մի քանի րոպե և մեկ կաթիլ արյան կամ թքի միջոցով ՄԻԱՎ վարակի առակայությունը հնարավոր է պարզել ․ մնում է ամենակարևորը՝ ցանկությունը, ասում է Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ նախագահ Ժենյա Մաիլյանը։

Հայաստանում վերջին 34 տարիների ընթացքում մարդու իմունային անբավարարության վիրուսով՝ ՄԻԱՎ-ով, վարակակիրների թիվը հատել է 5000-ի, իսկ ՁԻԱՀ վարակակիրների թիվը՝ 2400-ի շեմը։ Մահացել է 1093 մարդ։ Միայն այս տարի գրանցվել է ՄԻԱՎ-ի 430 և ՁԻԱՀ-ի 190 դեպք։ Մահացել է 60 մարդ։

Մեր զրուցակիցը 10 տարի ապրել և աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում, պարբերաբար թեստավորվել է, սակայն քանի որ վարակն արդեն ՁԻԱՀ-ի փուլում էր, թեստերը վարակի առկայությունը ցույց չեն տվել։

36-ամյա մեր զրուցակիցն արդեն 4 տարի ապրում է այդ վարակով։ Վաղ հայտնաբերման շնորհիվ, այսօր օրական ընդամենը մեկ դեղահաբ ընդունելով ապրում է բնականոն կյանքով։

Հասարակության ու նաև բուժանձնակազմի կողմից խտրական վերաբերմունքի դեպքերը, շատ են՝ արձանագրում է Իրական աշխարհ, իրական մարդիկ հասարակական կազմակերպության նախագահը, ու չնայած իրենք դրա դեմ փորձում են պայքարել, բայց արդյունքը գոհացնող չէ։

Խտրական մոտեցման հիմքում կրթական ոլորտի թերացումն է, դասագրքերում որևէ փոփոխություն չի արվում, վարակի մասին հստակ պատկերացում չի ձևավորվում, ասում է Մաիլյանը։

ՄԱԿ-ի ՄԻԱՎ-ՁԻԱՀ միացյալ ծրագրի շրջանակներում պետությունները հանձնառությւոն են վերցրել, մինչև 2030թ-ը վերացնել ՁԻԱՀ-ի համաճարակը, բայց մեր տարածաշրջանում թվերը ոչ թե նվազման, այլ ավելացման միտում ունի, ի տարբերությւոն մյուս տարածաշրջանների։ Պատճառն , ըստ Ժենյա Մայիլյանի, նաև կանխարգելման ծրագրերի ոչ արդյունավետ աշխատանքն է։

Հայաստանում, որտեղ ՄԻԱՎ-ի ստուգումն ու բուժումը անվճար է ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների համար, դեպքերի թվի 43 տոկոս աճ է գրանցել և սա այն պարագայում, որ Հայաստանում բուժումն իրականացվում է լավագույնը համարվող դեղորայքով՝ ասում է ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ներկայացուցիչը։

Վարակակիրների 70 տոկոսը տղամարդիկ են, վարակի տարածման գերակշռող ուղին շարունակում է սեռական ճանապարհը, մեծ թիվ է կազմում նաև թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը։ Վարակը տարածվում է նաև արյան միջոցով և մորից՝ պտղին։ Շփումների, սպասքի օգտագործման կամ օդակաթիլային եղանակով այն փոխանցվել չի կարող։

Ամբողջ աշխարհում, դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր։ Համաճարակն աշխարհում խլել է մի քանի տասնյակ միլիոն մարդու կյանք։ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արմատական բուժում, նաև պատվաստանյութ դեռևս չկա, ուստի պայքարի գլխավոր միջոցը շարունակում է մնալ կանխարգելումը։