Վարչապետը կմնա երկրի առաջին դեմքը․ խորհրդարանական համակարգը նոր սահմանադրությամբ կպահպանվի․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

20.04.2026 | 23:38
Ովքեր են «Հանրապետություն» կուսակցության ցուցակում․ հրապարակվել են առաջին 30 անունները
20.04.2026 | 23:30
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.04.2026 | 23:21
Կենտրոնական Ասիայից շուրջ 13,000 քաղաքացիներ կռվում են Ուկրաինայի դեմ՝ Ռուսաստանի ԶՈՒ կազմում
20.04.2026 | 23:14
Նոր Գեղի գյուղում ավտոմեքենա է այրվել
20.04.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է` Իսրայելն իրեն չի համոզել Իրանի հետ պատերազմի մեջ մտնել
20.04.2026 | 22:47
Գետը դուրս է եկել հունից․ Մայակովսկիից ահազանգում են վնասների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 22:35
Թուրքիայում ԻԼԻՊ-ի հետ կապերի կասկածանքով 90 անձ է ձերբակալվել
20.04.2026 | 22:22
Հովիկ Աղազարյանի կուսակցության ցուցակի առաջին համարը կին է
20.04.2026 | 22:13
ՀՀ ԱԳ փոխնախարարը ESCAP-ի նստաշրջանում ներկայացրել է տարածաշրջանային համագործակցության առաջնահերթությունները
20.04.2026 | 22:00
Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին
20.04.2026 | 21:45
Թուրքիայի՝ «Միջին միջանցք» ծրագրի իրականացման կարևորագույն բաղադրիչը Հայաստանի հետ սահմանի բացումն է. FT
20.04.2026 | 21:36
Բաքվի դպրոցում աշակերտը համադասարանցու վրա սպիրտ է լցրել և հրդեհել
20.04.2026 | 21:24
Ինչ է խոստանում Փաշինյանը 5 տարի անց. ՔՊ-ի ծրագիրը՝ գլխիվայր շրջված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 21:09
Վենսը երեքշաբթի կմեկնի Վաշինգտոնից` Պակիստանում Իրանի հետ բանակցությունների մասնակցելու համար. CNN
20.04.2026 | 21:00
Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է, Մանվել Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակիչում
Բոլորը

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը երեկ որոշեց՝ Հայաստանում կպահապանվի կառավարման խորհրդարանականը համակարգը։ Խորհրդի անդամները երեկվա նիստում որոշումն ընդունեցին գրեթե միաձայն։ Միակ դեմ քվեարկողը «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչն էր։

«Իրավունքի եվրոպա» հասարակական կազմակերպության համահիմնադիր Տիգրան Եգորյանն էլ ձեռնպահ մնաց։ Կառավարման խորհրդարանական մոդելին մշտապես դեմ արտահայտված Հայ ազգային կոնգրեսից Արմեն Խաչատրյանը պնդում է՝ գործող համակարգը Հայաստանի համար կործանարար է։

Մի քանի ամսից կլրանա 5 տարին ինչ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է և օգտվում է այն բոլոր լիազորություններից, որոնք ընձեռում է 2015 թվականին ընդունված սահամանդրությունը։

Որևէ փոփոխություն, որը կկրճատի վարչապետի լիազորությունները, մինչ օրս իշխող ուժը չի նախաձեռնել։ Ուժային կառույցները շարունակում են մնալ վարչապետին ենթակա, ավելին՝ վերջերս հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունից վարչապետի ուղիղ ենթակայության տակ կանցնի նաև Պետական պահպանության ծառայությունը։ ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը նշում է՝ պետական կառույցների միջև փոխզսպումների մեխանիզմ կլիներ, եթե երկրում առաջնային մանդատով օժված երկու մարմին լիներ՝ նախագահ և խորհրդարան։

Երեկ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների  հիմնակամ մասը թեև կողմ էր արտահայտվում խորհրդարանական համակարգին, բայց և շեշտում էր՝ Հայաստանում այժմ իրական խորհրդարանական համակարգ ձևավորված չէ։

Այն, որ Սահմանադրական փոփոխություններ հնարավոր է այդպես էլ չլինեն, հանձնաժողովի ձևավորման փուլում խոստովանել էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ այս նախաձեռնությունը ամենևին չի նշանակում, որ Սահմանադրական փոփոխություններ հաստատ տեղի կունենան։ Նիկոլ Փաշինյւանի խոսքով՝ չորս տարվա գործունեությունից հետո, այսպես ասած , աուդիտի կենթարկեն գործող Սահմանադրությունը, որից հետո արդեն քաղաքական որոշում կկայացնեն։ Հանձնաժողովի անդամները, սակայն, հույս ունեն՝ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում կվերանա սուպերվարչապետական համակարգը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան