Կարող ես գնել զրահատեխնիկա և հրետանի, բայց եթե ՀՕՊ չունես, գնումներդ կարող են ջարդոնի վերածվել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.04.2026 | 15:25
14 ձերբակալված կա Արտաշատում խուզարկությունից հետո // Բուշերի ԱԷԿ-ից ՀՀ-ով 94 ռուս է տարհանվել․ ԼՈՒՐԵՐ
16.04.2026 | 15:16
Ամերիկյան ընկերությունը դատի է տվել Մեսիին
16.04.2026 | 15:05
Մատվիենկոն ադրբեջանական Մեջլիսի նախագահի հետ AZAL-ի օդանավի վթարի և Մոսկվա-Բաքու հարաբերությունների հարցեր է քննարկել
16.04.2026 | 14:59
«Ալիկն ա առել շալվարները», «Փողը ստացա՞ր»․ ՀԿԿ-ն «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակել
16.04.2026 | 14:49
Հղի և ծծկեր երեխա ունեցող կանանց ստիպում են ընտրակաշառք բաժանել․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 14:40
ԱՄՆ-ում դեմոկրատներն իմփիչմենթի գործընթաց են սկսել Պենտագոնի ղեկավարի դեմ
16.04.2026 | 14:32
Նույն կասկածանքով են. Ղազինյանը` Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 14:24
Փաշինյանը չափազանցնում է․ թոշակառուն Գյումրի-Լառնակա 5 ավիատոմս չի կարող գնել
16.04.2026 | 14:22
«Ռեալը» դիտարկում է նոր գլխավոր մարզիչի չորս թեկնածու
16.04.2026 | 14:13
ՌԴ փոխվարչապետն այցով Արցախում է
16.04.2026 | 14:04
Գերմանիան հաստատել է Իսրայել 7,8 միլիոն դոլարի զենքի արտահանումը
16.04.2026 | 13:59
Արթուր Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.04.2026 | 13:57
ՄԻՊ-ը միջամտել է Հակակոռուպցիոն կոմիտեում փաստաբանների մուտքի սահմանափակման դեպքին
16.04.2026 | 13:54
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի հաղթողին
16.04.2026 | 13:44
Թուրքիայի դպրոցներում զինված հարձակումներից հետո 83 մարդ է ձերբակալվել
Բոլորը

Վերջին շրջանում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների ակտիվացման, հայկական կողմի պատրաստվածության մակարդակի և հարակից հարցերի մասին զրուցել ենք ռազմական փորձագետ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ։

— Պարոն Աբրահամյան, մենք ամեն օր լսում ենք, որ կրակոցներ կան ադրբեջանական կողմից։ Ադրբեջանական կողմը մեղադրանքներ է ներկայացնում հայկական կողմին։ Բայց մենք չենք պատկերացնում՝ ի վերջո, ինչ է կատարվում։ Արդյո՞ք մարտեր են ընթանում, ի՞նչ է կատարվում։

— Իրականում չնայած լարվածությունը առաջնագծի գրեթե բոլոր ուղղություններում առկա է՝ և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Արցախի Հանրապետության մասով, բայց, ըստ էության, մարտեր չեն ընթանում։ Դրանք չենք կարող որպես մարտեր որակել։ Կա կոնկրետ նպատակային կրակ, որ բացվում է առաջնագծի տարբեր հատվածներում, ինչի նպատակն է Ադրբեջանի կողմից մեծացնել լարվածությունը և վնաս պատճառել հայկական զինուժին։

— Իշխանությունը պարբերաբար ասում է բարեփոխումների մասին, խոսվում է նաև զենքի գնումների մասին։ Արդյո՞ք զենքի գնումներ, համալրումներ կան հիմա։

— Պաշտպանության նախարարության հետ բավական ակտիվ գրագրության մեջ եմ։ Կան տեղեկություններ, որոնք գաղտնիության ներքո են գալիս, և ես բնականաբար դրանց մասին հանրային կարծիք չեմ արտահայտում։ Կան հարցեր, որոնք հրապարակման ենթակա են։ Եթե ամփոփիչ ասեմ, ապա ուղղություններն ինձ չեն բավարարում, որովհետև դու կարող ես գնել մեծ թվով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, բայց եթե այս իրավիճակում չունես անհրաժեշտ ՀՕՊ համակարգ, ապա քո բոլոր գնումները կարող են երկու ժամվա ընթացքում ուղղակի ջարդոնի վերածվել։ Այս վերջին ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի հիմնական խոցման օբյեկտներից էին հակաօդային պաշտպանության միջոցները։

— Մենք գիտե՞նք այն երկրները, որոնցից կարողանում ենք զենք գնել։

— Ես ինքս մի քանի պաշտոնական հարցում արել եմ պաշտպանության նախարարությանը՝ տարբեր երկրներից ձեռք բերվող զինատեսակների և առհասարակ ծավալի մասով։ Որոշակի գաղտնիության էլեմենտներ հաշվի առնելով՝ կարճ պատասխանեմ․ ես ինքս բավարարված չեմ սպառազինության այն տեսականուց, որը մատակարարվելու է։ Ոչ թե նրա համար, որ դրանց մեջ բոլորը անորակ են կամ որևէ խնդիր չեն կարող լուծել, այլ առաջնահերթությունները հաշվի առնված չեն։

Բայց չստացվի այնպես, որ մենք պայմանական 1 մլրդ [դոլարի] պայմանագրեր կնքենք տարբեր երկրների հետ, 3-4 տարվա ընթացքում մատակարարումն ապահովենք, բայց դրանք մի քանի օրվա ընթացքում փոշիացվեն և խոցվեն, որովհետև ցանկացած դեպքում, սկսած տեղային ու մասշտաբային մարտեր վարելուց մինչև զորքերի տեղաշարժեր, կան համակարգեր, որոնք պետք է ապահովեն այդ մարտերի էֆեկտիվությունը։ Երբ այդ համակարգերը չեն լինում, քո հաղթանակ տանելու կամ հաջողության ունենալու հնարավորությունը հավասարվում է զրոյի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան