Լավրովը՝ ԵԱՀԿ-ի ու Արևմուտքի հետ ՌԴ հարաբերությունների մասին

Լուրեր

20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
Բոլորը

Ռուսաստանի և Արևմուտքի նախկին հարաբերությունները չեն վերականգնվի, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը եվրոպական անվտանգությանը նվիրված մամուլի ասուլիսում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Միայն պարզ է, որ եթե ժամանակի ինչ-որ պահի մեր արևմտյան հարևանները, իսկ հարևանությունից փախչել չի լինի, մեր արևմտյան հարևանները և նախկին գործընկերները հանկարծ շահագրգռվեն ինչ-որ կերպ վերականգնել եվրոպական անվտանգության շուրջ համատեղ աշխատանքը, ապա վերականգնել չի ստացվի։ Քանի որ վերականգնում կնշանակի այն, ինչ եղել է նախկինում։ Սակայն բիզնես ինչպես սովորաբար էր, չի լինի»,-ասել է Լավրովը։

«Այսպիսով, ԵԱՀԿ-ի գործողություններն այսօր մեզ թույլ են տալիս հարցեր բարձրացնել, թե ինչպիսին կլինի հարաբերությունները այս կազմակերպության և Մոսկվայի միջև»,- շարունակել է Լավրովը։ Երբ Արևմուտքը հասկանա, որ ավելի լավ է գոյակցել համաձայնեցված պայմանավորվածությունների հիման վրա, Մոսկվան կլսի ստացված առաջարկները։

Այսօր Ռուսաստանը պայքարելու է, որպեսզի եվրոպական դիվանագիտության ներկայացուցիչները, որոնք ատելության քաղաքականություն են քարոզում, «հեռանան իրենց գործերից», – ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

ԵԱՀԿ-ն ստեղծվել է Արևելքի և Արևմուտքի հարաբերությունները լիցքաթափելու համար, սակայն Արևմուտքի գերակայության կուրսը կանխեց դա, հայտարարել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։
«Արևմուտքն անում է հենց այն, ինչի դեմ ստեղծվել է ԵԱՀԿ-ն՝ բաժանարար գծեր է փորում: Այնտեղ, որտեղ փորում են, և ինչ-որ մեկին կարող են թաղել: Ես վախենում եմ, որ դա արվում է հատուկ ԵԱՀԿ-ի համար»,- ասել է Լավրովը:

Տաթև Ֆռանգյան