Արագածոտնի մարզո՞ւմ էլ Մեծամոր ունենք․ Փաշինյանը շփոթվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացվեց 1 մլրդ 342 մլն դրամ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ չզեկուցվող հարցերից մեկով այսօր ևս 960 միլիոն դրամ է հատկացվել 5 մարզի սուբվենցիոն ծրագրերին: Նրա խոսքով՝ արդեն վերջին շաբաթներին հիմնականում 2022 թվականի ծրագրերն ավարտվում են:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իրականացված ծրագրերը:

Վարչապետը հավելեց, որ որոշումներով ֆինանսավորվում են Փամբակ համայնքի Լեռանջուր բնակավայրի 4500 մ երկարությամբ կենտրոնական փողոցի լուսավորության համակարգերի կառուցումը և նորոգումը, արևային ֆոտովոլտային կայանի տեղադրումը. կատարված է աշխատանքների 90 տոկոսը: Ծրագիրը սկսվել է 2022 թվականին:

Վերանորոգվում են Լոռու մարզի Թումանյան համայնքի Լորուտ, Ահնիձոր, Մարց, Շամուտ և Աթան բնակավայրերի խմելու ջրի արտաքին ջրագծերը: Կատարված է աշխատանքների 90 տոկոսը՝ 117 մլն դրամ:

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում նախատեսվում է 2 փուլով կառուցել 1085 քմ ընդհանուր մակերեսով մանկապարտեզ. առաջին փուլի աշխատանքներն ավարտված են:

Մանրամասները՝ տեսանյութում։