ԵՄ փորձագետների խումբը հյուրընկալվել է ՊԵԿ-ում

Լուրեր

09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
Բոլորը

Մեկնարկել է Եվրոպական Միության Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքների (TAIEX) շրջանակում իրականացվող «Կրիպտոակտիվների և կրիպտոմայնինգի հարկման գծով կարողությունների զարգացում» խորագրով տեխնիկական աջակցության ծրագրի փորձագիտական առաքելության հանդիպումը, որին ներկա է եղել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։

Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, հանդիպման ընթացքում հրավիրված ԵՄ փորձագետների խումբը, ի դեմս Ուրբան Պերսսոնի, Պյոտր Պրժիբիլեկի և Սայմոն Կյուլգրենի, ներկայացրել է կրիպտոարժույթի սահմանումը և դասակարգումը, կրիպտոարժույթով գործարքներից ստացված եկամուտների հարկումը, կրիպտոգործարքների հարկվող տեսակները և նման եկամուտների չհարկման գոյություն ունեցող շեմը։

Տեղի է ունեցել փորձի փոխանակում՝ կրիպտոարժույթների պատմության, աշխարհագրության, առավելությունների, դրանց զարգացման հեռանկարների և կրիպտոգործարքների տեսակների վերաբերյալ։

Նշվում է, որ վերջին երկու տարիների ընթացքում սա երկրորդ տեխնիկական աջակցության ծրագիրն է, որին ՊԵԿ-ը դիմել է և ստանում է աջակցություն TAIEX գործիքի օգնությամբ․ ինչը պայմանավորված է այդ գործիքի արդյունավետությամբ։

Կրիպտոակտիվների և կրիպտոմայնինգի հարկումը ՀՀ հարկային վարչարարության համար առաջիկա բարեփոխումների առավել կարևոր ուղղություններից է։

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը նշել է, որ առաքելության արդյունքներից սպասվող ակնկալիքները մեծ են, մասնավորապես ՊԵԿ իրավասու անձնակազմի կարողությունների զարգացման առումով։