Ադրբեջանի ԶՈՒ-ն դարձյալ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Քաղաքականություն
01.12.2022 | 09:37Նոյեմբերի 30-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
«Հայկական կողմը կորուստներ չունի:
Դեկտեմբերի 1-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ տևական ժամանակ է՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն ամենօրյա պարբերականությամբ խախտում է հրադադարը։