Իշխան Սաղաթելյանի գործունեությունը՝ որպես պատգամավոր, շատ արդյունավետ է․ ժամանակը ցույց կտա՝ ինչ կլինի․ Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մանդատները վայր դրած պատգամավորների քաղաքական հայացքներում ոչինչ չի փոխվել։

Անդրադառնալով դիտարկմանը, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ևս չի վերադառնում խորհրդարան, և հարցին՝ արդյո՞ք նա ևս մտադիր է մանդատը վայր դնել, Մինասյանը պատասխանեց․ «Նախորդ շրջանում Իշխան Սաղաթելյանը հանդիպումներ է ունեցել Սփյուռքի հայահոծ համայնքներում, այդ թվում՝ նաև պաշտոնատար անձանց հետ։ Այդ հանդիպումմները պատահական չեն։ Դրանք հանդիպումներ են՝ Հայաստանի շահը առաջ տանելու, Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրները լուծելու ուղղությամբ։ Եվ շարունակվելու են այսպիսի հանդիպումները։

Մեր գնահատմամբ՝ Իշխան Սաղաթելյանի գործունեությունը, որպես Ազգային ժողովի պատգամավոր, շատ արդյունավետ է։ Երբ որ ՀՀ ԱԺ պատգամավորը, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչը կարողանում է այդ հանդիպումներն ունենալ, սա շատ ավելի մեծ արժեք է, քան թե ֆորմալ առումով ԱԺ նիստերին մասնակցելը, քվեարկելը կամ քվեարկություններից հրաժարվելը։

Ինչ վերաբերում է ապագային, ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի ընթացքի մեջ ենք մենք լինելու։ Բայց այս պահին շատ պարզ է և հստակ՝ մեր հետապնդած նպատակը, ինչպես հայտարարել էինք նախապես, ոչ միայն համայն հայության համախմբումն է Հայաստանի և Արցախի փրկության հարցի շուրջ, այլ նաև առարկայական աշխատանք իրականացնելն է, դա վերաբերում է նաև երկրի ներսում ծավալվող գործունեությանը»,- նշեց Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։