Պատգամավորները կստորագրեն երդման տեքստի տակ․ նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
Բոլորը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում, ի թիվս այլ նախագծերի, երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Վլադիմիր Վարդանյանի և Արփինե Դավոյանի առաջարկած լրացումը: Նոր կարգավորմամբ երդվելուց հետո պատգամավորներն Ազգային ժողովի նիստում ստորագրելու են երդման տեքստի տակ:

Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Ալխաս Ղազարյանի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նիստից բացակայող կամ Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորը երդվում է Ազգային ժողովի՝ իր մասնակցությամբ առաջին նիստում:

Նախկին խմբագրությամբ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված է եղել, որ Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորներն Ազգային ժողովի նիստում ստորագրում են երդման տեքստի տակ:

Վերոնշյալ կարգավորումը ենթադրում էր միայն ՀՀ Ազգային ժողովի կազմը հետագայում , իսկ սույն նախագծով առաջարկվում է նախատեսել բոլոր պատգամավորների համար Ազգային ժողովի նիստում երդման տեքստի տակ ստորագրում:

Ալխաս Ղազարյանը հայտնեց, որ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն ներկայացվել։

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում նախագիծը դրական եզրակացություն ստացավ։

Մանրամասները՝ տեսանյութում։