ԱՄՆ-ը շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու ուղիներ փնտրել

Լուրեր

31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
Բոլորը

Միացյալ Նահանգները շատ ակտիվորեն ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացում ու խորապես շահագրգռված է խաղաղության համաձայնագրի կնքման մեջ, և շարունակում է ուղիներ փնտրել երկու երկրների արտաքին գործերի նախարարների և առաջնորդների միջև նոր հանդիպում կազմակերպելու համար: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Մայքլ Քարփենթերը՝ պատասխանելով թուրք լրագրողի հարցին, թե ԱՄՆ-ը ինչ պլաններ ունի ՀՀ ու Ադրբեջանի նախարարների միջև հանդիպում կազմակերպելու հարցում, այն համատեքստում, որ Ադրբեջանը հայտարարել է, թե հրաժարվում է խաղաղության բանակցություններից՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցության դեպքում։

«Գաղտնիք չէ, որ մենք շատ սերտորեն աշխատում ենք ԵՄ-ի մեր գործընկերների հետ այս հարցում և նաև դիտարկում ենք ԵԱՀԿ-ի գործիքակազմի տեղակայումը, որը ոչ միայն Հայաստանի խնդրանքով հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղակայեց կարիքների գնահատման թիմ, այլ նաև մեծապես կաջակցի սահմանին ԵՄ ջանքերին:

Մեր նպատակը պարզ է. մենք կցանկանայինք որքան հնարավոր է շուտ սահմանները սահմանազատված տեսնել. մենք կցանկանայինք որքան հնարավոր է շուտ տեսնել խաղաղության համաձայնագիրը երկու կողմերի միջև, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը վերադառնան տարածաշրջան, հարգվեն մարդու իրավունքները և այս տարածաշրջանում ապրող բոլոր անհատների անվտանգությունը, և մենք կարողանանք նոր էջ բացել Հարավային Կովկասի պատմության մեջ։ Ակնհայտ է, որ այդ վերջնական վիճակին հասնելու համար որոշ ժամանակ կպահանջվի, բայց մենք պարտավորվում ենք անել ամեն ինչ՝ աջակցելու այդ արդյունքին»,-ասել է ամերիկացի պաշտոնյան:

Տաթև Ֆռանգյան