Գլխավոր դատախազի տեղակալը ԵԽ գործընկերների հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը նոյեմբերի 29-ին ընդունել է ԵԽ իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին, ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանին և ծրագրի ազգային համակարգող Թամարա Բարբակաձեին․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների և իրավունքի գերակայության երաշխավորման, ինչպես նաև ժողովրդավարության ամրապնդման գործում Եվրոպայի խորհրդի գործունեությունը։ Գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրել է Դատախազությունում իրականացվող բարեփոխումները՝ միտված հանրային վստահության ամրապնդմանը։

Հանդիպմանը կարևորվել են համատեղ միջոցառումները՝ ուղղված դատախազների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման ծրագրերի իրականացմանը։ Հատուկ կարևորվել է մարզերում դատախազների համար դասընթացների կազմակերպման անհրաժեշտությունը:

Գլխավոր դատախազի տեղակալն ընդգծել է նաև Դատախազության «Օրինականություն» ամսագիրը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը և այդ հարցում շեշտել միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը:

ԵԽ ներկայացուցիչ Լիլիթ Դանեղյանը Դատախազության հետ գործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Գլխավոր դատախազի տեղակալը և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները նախանշել են հետագա համագործակցության ուղղությունները և փոխգործակցությունը զարգացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել: