1 միլիարդ 300 միլիոն դրամ՝ 44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայողների բուժման համար․ ՏԵՍԱՆՅՈւԹ
2021- 2022 թթ. առողջապահության նախարարությունը 1 միլիարդ 300 միլիոն դրամ է հատկացրել 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների վերականգնողական բուժման համար։ Այս մասին տեղեկանում ենք ԱՆ մամուլի ծառայությունից։
Երևանում և տարբեր մարզերում գործող վերականգնողական կենտրոններում պետպատվերի շրջանակներում 4000 դեպքով մատուցվել է վերականգնողական ծառայություն։