Կարևորվել է ԵԽ աջակցությունը դատավարական օրենսդրության կատարելագործման գործում

Լուրեր

07.06.2026 | 11:24
Էհ, հանուն Հայաստանի Հանրապետության. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:20
50%-ից ավելի են խորհրդարան անցնելու մեր շանսերը. Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:14
Էլինա Ավանեսյանը պարտվել է կիսաեզրափակիչում
07.06.2026 | 11:07
Ֆրանսիայում ասում էին` ՌԴ-ից կապվել և ճնշում են գործադրել` գալ և կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկել. Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:02
Արման Թաթոյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:00
Գուրգեն Սիմոնյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:58
Ոստիկանությունը կոչ է անում «Գինու օրեր»-ի միջադեպին քաղաքական ենթատեքստ չտալ
07.06.2026 | 10:51
Ինչպես պետք է քվեարկել. ներկայացնում է 9/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:44
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի քվեարկությունը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:42
Գրիչ չի կարելի օգտագործել. եթե նշում եղավ, քվեաթերթիկն անվավեր կհամարվի. Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:38
Գիշերը ձերբակալված հանձնաժողովի քարտուղարն ու նախագահները Գյումրիի տեղամասերից են
07.06.2026 | 10:34
Քվեարկեցինք, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը. Գարեգին Բ կաթողիկոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:16
Գործարարը Չինաստանից Մոսկվայով վերադառնալուց հետո ծանուցագիր է ստացել վարժական հավաքների մասնակցելու վերաբերյալ
07.06.2026 | 10:12
Գարեգին Բ-ն քվեարկում է. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:03
Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը հանդես է եկել բացման խոսքով՝ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի ղեկավար հանձնաժողովի չորրորդ հանդիպմանը:

Գրիգոր Մինասյանն ընդգծել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման, դրա շրջանակներում Դատական օրենսգրքի բարեփոխումների փաթեթների մշակման, արբիտրաժի և հաշտարարության ոլորտի զարգացման հարցերում ԵԽ ցուցաբերած աջակցությունը: Դատական ոլորտի օրենսդրության բարեփոխման տեսանկյունից Գրիգոր Մինասյանը կարևորել է ԵԽ աջակցությունն ըստ անհրաժեշտության և շատ դեպքերում խիստ հրատապ կարգով Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծերի վերաբերյալ փորձագիտական կարծիքների տրամադրման և Վենետիկի հանձնաժողովի հետ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու հարցում:

Մինասյանը հույս է հայտնել, որ գալիք ծրագրերում անպայման կհասցեագրվեն այն բոլոր կարիքները, որոնք բխում են թե Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, թե Արդարադատության նախարարության ոլորտային ռազմավարություններից` ուղղված դատական համակարգի ծանրաբեռնվածության թեթևացմանը և արդյունավետության բարձրացմանը, արբիտրաժի և հաշտարարության զարգացմանը, դատավարական օրենսդրության կատարելագործմանը և այլ կարևոր նախաձեռնություններին: Հանդիպման ավարտին կողմերը մատնանշել են հետագա անելիքները և ևս մեկ անգամ կարևորել արդյունավետ համագործակցությունը: