Սկանդալային բացահայտումների հերթն այս անգամ նորանշանակ նախարարինն է

Լուրեր

14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի գրառումը․

«Շարունակելով ուսումնասիրել ՀՀ սփյուռքի նախարարության ֆինանսական հարցերը՝ աչքի անցկացրի «Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների, հրապարակումների, տեսահոլովակների պատրաստում և հեռարձակում, ձեռքբերում և բազմացում հոդվածի ֆինանսական բացվածքը» 2018 թվականի առաջին հինգ ամիսների համար, որտեղ մի շարք ուշագրավ թվեր ու տվյալներ կային:

Մասնավորապես, ըստ բացվածքի՝ այս տարի սփյուռքի նախարարությունը ընդհանուր 6 լրատվամիջոցի 40 հոդվածի պատվեր է տվել, ինչի համար վերջիններիս վճարել է 1 մլն 260 հազար ՀՀ դրամ, այն է՝ միջինը 31.500 դրամ մեկ հոդվածի համար: Ընդհանուր առմամբ, այս տարի նախատեսվում էր ծախսել 4 մլն 300 հազար դրամ: Հատ առ հատ նայելով բոլոր այդ հոդվածները՝ կարող եմ պնդել, որ դրանք կարելի էր տարածել որպես մամուլի հաղորդագրություն, ինչի արդյունքում տեղեկությունն առավել մեծաթիվ լրատվամիջոցներում տեղ կգտներ ու անհամեմատ ավելի մեծ լսարան կապահովեր:

Բովանդակության մասով էլ կարելի է միանշանակ ասել՝ այն, ինչ կար հոդվածներում, դուք կարդում եք իմ ֆեյսբուքյան ամենօրյա ամփոփումներում: Որպեսզի ավելի լավ պատկերացնեք, խնդրեմ, կոնկրետ օրինակ. դիցուք, այսօր ընդունել եմ որևէ մի երկրի դեսպանի, և ահա սույն լուրն ընդամենը 2 պարբերությամբ ներկայացվում է հոդվածում, և դրա համար մենք վճարում ենք 31.500 դրամ: Այսպիսով, այն բանի համար, ինչը կարելի էր անել սփյուռքի նախարարության ռեսուրսներով, առանց հավելյալ մեկ դրամ իսկ ծախսելու, Հայաստանի հարկատուներին արժեցել է 1 մլն դրամից ավել, այն էլ՝ ընթացիկ տարվա միայն առաջին հինգ ամիսների համար:

Հայտարարում եմ, որ իսկույն ևեթ դադարեցնում ենք այս անընդունելի և ոչ պրոֆեսիոնալ պրակտիկան: Եվ սրա արդյունքում միայն 2018 թվականի համար մենք պետական բյուջե ենք վերադարձնում 3 մլն 40 հազար ՀՀ դրամ: Ցանկանում եմ հատուկ շեշտել, որ այս հարցում մեր խնդիրը լրատվամիջոցների հետ չէ, այլ խնդիրը պետական բյուջեի մսխումն է ու դրամական միջոցների անարդյունավետ օգտագործումը, ինչը դեմ է մեր աշխատանքի փիլիսոփայությանն ու սկզբունքներին»: