Շինարարական քաոս Ավանում. Ծարավ Աղբյուր-Աճառյան փողոցում երթևեկությունը կաթվածահար է. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Երևանի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր-Աճառյան փողոցների խաչմերուկում արդեն երկու շաբաթ մի քանի հարյուր մետրանոց խցանումներ են՝ նոր կոյուղատարի կառուցման աշխատանքների պատճառով։ Վարորդները կես կատակ, կես լուրջ ասում են՝ լավ է, որ գոնե ճանապարհաշինական աշխատանքների մասին զգուշացնող նշաններ կան տեղադրված։

Կապալառուն «Ֆլորա Էներջի» ՍՊԸ-ն է․ շինարարները քաղաքացիների բողոքներին ի պատասխան զարմանքով հարցնում են՝ մի օրում կարո՞ղ էին աշխատանքներն ավարտին հասցնել։ Վստահեցնում են՝ երկու-երեք օրից կավարտեն դրանք․ պնդում են՝ աշխատանքերը չեն դանդաղել, պարզապես եղանակային պայմաններն են խանգարել, թեև պետք է արձանագրել՝ Երևանում վերջին 2 շաբաթում հիմնականում չոր և արևոտ եղանակ է եղել։

Բնակիչներն էլ հակադարձում են՝ կարելի էր աշխատանքը երեկոյան ժամերին կազմակերպել, որ պատճառված անհարմարությունները հնարավորինս քիչ լինեին։

Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի պետի տեղակալ Վարդան Մուրադյանը Factor TV-ի հետ զրույցում պարզաբանում է՝ անհարմարությունների պատճառ է դարձել այն, որ փորձում են կոյուղու խնդրին համակարգային լուծում տալ․ «Նշված տարածքը նոր կառուցապատվող տարածք է, որտեղ կոյուղագիծ կառուցելու համար «Վեոլիա ջրի» կողմից տեխնիկական պայման տրվում էր միացման կետ Աճառյան փողոցի վրա: Այդ բոլոր դիմումատուներին բավարարելու համար նոր նախագիծ է արվել, որպեսզի միացման կետերը տրվեն Աճառյան փողոցից»:

Արդյոք ձմռանը՝ ցածր ջերմաստիճանի պայմաններում արված ասֆալտը դիմացկուն կլինի․ Մուրադյանն ասում է՝ մեկ տարի երաշխիք կա․ եթե այն քանդվի կամ փոսեր առաջանան, նստվածք տա, կապալառու կազմակերպությունը կվերանորոգի՝ իր միջոցներով։ Ասում է՝ այս աշխատանքների համար համայնքային բյուջեից գումար չի հատկացվել, ամբողջը բազմաբնակարան շենքների կառուցապատողներն են ֆինանսավորել։

Բայց խնդիրը միայն այդ հատվածում չէ․ քանդված է նաև Բաբաջանյան փողոցի զգալի հատված․ բնակիչներն ասում են` օգոստոսից է նման իրավիճակ, թաղապետարանի աշխատակիցն էլ մեկնաբանում է՝ կոյուղագիծն այստեղով է անցնելու, կառուցապատողը քանդված մայթն էլ կվերանորոգի․ պայմանավորվել են՝ վստահեցնում է թաղապետարանի աշխատակիցը՝ հավելելով, որ դեկտեմբերի 10-ին աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն։ Բայց մինչ այդ` ստացվում է` թաղամասից դուրս եկող ու թաղամաս մտնող բոլոր ճանապարհներին այս պահին շինաշխատանքներ են, այնինչ կարող էին դրանք մաս-մաս կատարել` պնդում են բնակիչները:

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան