ՀԱՊԿ-ը ռազմական աջակցության կտրամադրի՞․ Հայաստանում սպասում են լրամշակված տարբերակին․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

2020 թվականի պատերազմից հետո Հայաստանը ՀԱՊԿ-ից որևէ տեսակի աջակցություն, այդ թվում՝ ռազմական չի ստացել։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։
Իսկ ինչ աջակցություն է ակնկալում հայկական կողմը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը երեկ մանրամասներ էր հայտնել նոյեմբերի 23-ին Երևանում անցկացված գագաթաժողովից և Հայաստանի վարչապետի չստորագրած փաստաթղթից։ Ստանիսլավ Զասի խոսքով՝ ռազմաքաղաքական այդ կառույցը Հայաստանին առաջարկել է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար։

Հայաստանի վարչապետը առաջարկված նախագիծը հրաժարվեց ստորագրել պատճառաբանելով, թե փաստաթղթում այդպես էլ ներառված չէ կառույցի քաղաքական գնահատականը ադրբեջանական հարձակումներին և Հայաստանի ինքիշխան տարածքի որոշ հատվածների օկուպացիային։ Եթե ՀԱՊԿ-ը չի ընդունում, որ Հայաստանի տարածքները օկուպացված են, ի՞նչ օգնության մասին կարող է խոսք լինել հարցնում է իշխանական պատգամավորը:

Այն, որ ՀԱՊԿ-ում կան լուծում պահանջող խնդիրներ չի հերքում նաև ընդդիմադիր Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, բայց և շեշտում է՝ շատ վատ է, որ մեկուկես տարի նախագահելով ռազմաքաղաքական այդ կառույցում Հայաստանը չի կարողացել համաձայնեցնել հայկական կողմի համար ցանկալի փաստաթուղթ։

Եթե անգամ այդ փաստաթուղթը ստորագրվեր, միևնույն է, Հայաստանին որևէ օգնություն չէր տրամադրվի հակադարձում է իշխող մեծամասնությունից Արմեն Խաչատրյանը։ Եվ չնայած այս պնդմանը Խաչատրյանը հույս է հայտնում, որ ռազմաքաղաքական այդ կառույցը կկատարի պայմանագրային պարտավորությունները և անդամ երկների ստորագրմանը կներկայացվի նախագծի լրամշակված տարբերակ։
Ու թեև ՀԱՊԿ-ից պայմանագրային պարտավորությունների կատարման ուղղությամբ արդեն տևական ժամանակ է՝ որևէ շոշափելի քայլ չի արվում, այդուհանդերձ, ընդդիմադիր պատգամավոր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այն կարծիքին է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը կա և մնալու է այդ կառույցի առանցքային անդամ Ռուսաստանը։

Մինչ այս պահը փաստաթղթերի լրամշակման և դրա հնարավոր ստորագրման մասին որևէ տեղեկություն չկա։ Միայն Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ դրանք ուղարկվել են լրամշակման՝ կրկին հույս հայտնելով, որ կկարողանան համաձայնության գալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան