Կան նոր ծրագրեր՝ ձկնաբույծներին աջակցելու, անտառները վերականգնելու համար․ ՇՄ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.03.2026 | 17:43
Փետրվարը բուլինգի կանխարգելման ամիս էր, և տարբեր դպրոցներում այս թեմայով միջոցառումներ են կազմակերպվել․ փոխնախարար
02.03.2026 | 17:36
Իսրայելը հայտնել է Բեյրութին ավիահարվածի հետևանքով «Հըզբոլլահ»-ի հետախուզության ղեկավարի սպանվելու մասին
02.03.2026 | 17:27
Պեսկովը նշել է՝ ինչպես կարող են ԱՄՆ-ի հարվածները Իրանին ազդել Ուկրաինայի հարցով բանակցությունների վրա
02.03.2026 | 17:19
Ֆրանսիսկո Ֆիլիո․ Հիանալի տպավորություններով եմ հեռանում Հայաստանից
02.03.2026 | 17:10
Թոշակն ու զամբյուղը տարբեր հաշվարկներով․ ինչ են փոխում թվերը
02.03.2026 | 17:02
Իրանի նախագահը պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակել
02.03.2026 | 16:54
Նավթի գները կտրուկ աճել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարվածելուց հետո
02.03.2026 | 16:48
Միրզոյանն ու Կոսը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
02.03.2026 | 16:39
ԱՄՆ-ը հայտնել է, որ Քուվեյթում երեք ամերիկյան ինքնաթիռ է խոցվել «բարեկամական կրակից»
02.03.2026 | 16:32
Իրանից 312 մարդ է տարհանվել Ադրբեջանի սահմանով
02.03.2026 | 16:24
WTA․ Էլինա Ավանեսյանը մեծ նահանջ է գրանցել
02.03.2026 | 16:15
Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները պետք է նախապես քննարկվեին ՄԱԿ-ում․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
02.03.2026 | 16:06
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն չի կարողանում վերադառնալ Աբու Դաբիից՝ «ստեղծված իրավիճակի պատճառով»
02.03.2026 | 15:58
Իսրայելը չի բացառում ցամաքային գործողությունները Լիբանանում
02.03.2026 | 15:45
Թումանյան փողոցում տեղակայված «Կարաս» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Բոլորը

Նոյեմբերի 6-18-ը Եգիպտոսում կայացել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովը, որին մասնակցում էին տարբեր երկրների ազգային պատվիրակություններ, այդ թվում նաև պատվիրակություն ՀՀ-ից։ Քննարկվել են կլիմայի փոփոխությամբ պայմանավորված անվտանգային խնդիրները։

ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին Հայաստանի պատվիրակության մասնակցության ամփոփում թեմայով ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն նշեց, որ այս համաժողովին հավանության է արժանացել մի նախաձեռնություն, որը շատ կարևոր է զարգացող երկրների համար: Խոսքը կլիմայի փոփոխությամբ պայմանավորված երկրների կրած վնասները, կորուստները վերականգնելու գործում ֆինանսական աջակցություն տրամադրող միջազգային հիմնադրամ ստեղծելու մասին է:
Հայաստանը հնարավորություն ստանալ օգտվել ֆինանսական աջակցությունից կլիմայի փոփոխության բացասական հետևանքները մեղմելու համար:

Մինչ այդ, մեր երկիրը տեղական մակարդակում պետք է հստակեցնի կորուստները, վնասները: Դրանք կարող են վերաբերել գյուղատնտեսությանը, մասնավորապես, հողերի դեգրադացմանը, բնության հուշարձաններին, որոնք վնաս են կրում կլիմայի փոփոխության ազդեցություններից:

Մասնագետները նշում են, որ անելիքներ կան բազմաթիվ ուղղություններով՝ անտառների վերականգնում, կրկնակի (երկրորդային) ջրօգտագործում և այլն:

«Կարևոր է ջրային ռեսուրսների կառավարման հարցը։ ՀՀ-ն նոր Ջրային օրենսգիրք է ընդունել, մի քանի կարևոր ուղղություններ են որդեգրվել, նոր գործիքակազմ է ներառվել ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար»,- նշեց Գաբրիելյանը՝ ընդգծելով նաև, որ կան նոր ծրագրեր՝ ձկնաբուծության, գյուղատնտեսության ոլորտներին աջակցելու, անտառները վերականգնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։