ՀՀ-ն ստանձնել է պարտավորություն՝ մթնոլորտ արտանետվող CO2 գազերը նվազեցնել մինչև 2030թ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
Բոլորը

Նոյեմբերի 6-18-ը Շարմ էլ Շեյխում կայացել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովը, որին մասնակցում էին տարբեր երկրների ազգային պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների, գիտական շրջանակների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, այդ թվում նաև պատվիրակություն ՀՀ-ից։ Քննարկվել են կլիմայի փոփոխությամբ պայմանավորված անվտանգային խնդիրներ։

Պետությունների ու կառավարությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով, որտեղ ներկայացրել են իրենց դիրքորոշումը և իրենց երկրի տեսլականը բնապահպանության, բնական ռեսուրսների կառավարման ուղղությամբ։

«ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին Հայաստանի պատվիրակության մասնակցության ամփոփում» թեմայով ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն ընդգծեց, որ ՀՀ-ն ստանձնել է պարտավորություն՝ մթնոլորտ արտանետվող CO2 գազերը նվազեցնել մինչև 2030թ։

«Ելույթ է ունեցել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Մենք խոսել ենք մասնավորապես կլիմայական խնդիրների լուծման համար ֆինանսավորման մասին, ինչը կարևորագույն հարցերից մեկն է։

Զարգացած երկրները հավաստիացրել էին, որ տարեկան շուրջ 100 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով գումար կգեներացնեն Կանաչ կամ կլիմայական ֆոնդերի շուրջ, որը կվերաբաշխվի զարգացող երկրներին՝ իրենց կողմից արձանագրված խնդիրների լուծման համար։ Բայց զարգացած երկրներն իրենց խոստումն ամբողջությամբ չեն կատարում։

Զարգացած երկրները պետք է շատ գումար տրամադրեն, որպեսզի զարգացող երկրները կարողանան արտանետումների չեզոքության հասնել և հնարավոր լինի մինչև 2050 թվականը կլիմայի 1,5 աստճան տաքացումը զսպել։ Աշխարհում արդեն ջեևրմաստիճանը շեղում ունի 1,2 տոկոս դեպի տաքացում։ Հայաստանում ևս ջերմաստիճանն ընդհանուր առմամբ տաքացել է»,- նշեց Գաբրիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։