Պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Ա.Պ.-ն կալանավորվել է. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը

Լուրեր

30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
30.10.2026 | 18:22
Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերաքննիչ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 21-ին բավարարել է դատախազի կողմից ներկայացված բողոքը և բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ անթույլատրելի ճանաչելով պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Ա.Պ.-ին կալանքից գրավով ազատելը․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Պ-ն, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, օժանդակել է ամուսնուն՝ կատարելու պետական դավաճանություն: Մասնավորապես՝ 2021 թվականին Ա.Պ.-ն, ամուսնու պահանջով, ազգականների միջոցով ճշտել է ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի տեղակայման հասցեն, և որոշակի գումարի դիմաց՝ օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչներին հանձնելու նպատակով, հաղորդել ամուսնուն: Վերջինս տեղեկությունները փոխանցել է օտարերկրյա հատուկ ծառայություններին:

2022 թվականի ապրիլի 29-ին քրեական վարույթը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2022 թվականի հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով Ա.Պ.-ի վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը, ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխել է և կիրառել անազատության հետ չկապված խափանման միջոց: Մեղադրանքը պաշտպանող դատախազի կողմից նշված դատական ակտի դեմ ներկայացվել է հատուկ վերանայման բողոք, որը Վերաքննիչ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 21-ին բավարարել է:

Դատարանը, մասնավորապես, հաշվի է առել վերագրվող արարքի բնույթը, հանրային վտանգավորությունը, ինչպես նաև քրեական վարույթով հաստատված փաստական տվյալները, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ ամբաստանյալը կարող է անօրինական ազդեցություն ունենալ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա, որի պայմաններում անգամ գրավի գումարը վճարված լինելու հանգամանքը չի կարող նրա կողմից ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հավանականությունը չեզոքացնել:

Վերաքննիչ դատարանի որոշումն ուղարկվել է Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն՝ կատարման նպատակով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: