Զասը հայտնել է, թե ինչ օգնություն է Երևանին առաջարկվել և ինչի շուրջ չի հաջողվել պայմանավորվածության գալ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել է, թե ինչի շուրջ չի հաջողվել համաձայնության գալ Երևանում ՀԱՊԿ խորհրդակացությունների շրջանակում՝ նշելով, որ այդ հարցը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին միասնական գնահատական տալն էր։ «Միակը, ինչի շուրջ չհաջողվել հասնել միասնական գնահատականի, այն իրավիճակն է, որն այնտեղ ստեղծվել է»,- հայտարարել է Զասը։ Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ը Հայաստանին առաջարկել է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար։

«Իրավիճակը պարզերից չէ, առաջին հերթին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։ Այնտեղ փաստացիորեն ամեն օր փոխհրաձգություն է տեղի ունենում։ Ընդհանուր առմամբ միջոցառումների այն համալիրը, որը ՀԱՊԿ-ի կողմից առաջարկվում է Հայաստանին, իսկ այնտեղ միջոցառումները տարբեր են՝ և՛ քաղաքակա-դիվանագիտական, և՛ ռազմական, և՛ այդ թվում այդ սահման առաքելության ուղարկում, որը իրատեսորեն կգնահատի իրավիճակը, սրանք ընդհանուր առմամբ աջակցություն են գտել բոլոր պետություններից»,- Զասի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։

Զասը նշել է, որ ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովում հատուկ ուշադրություն է դարձվել իրավիճակին, որը ձևավորվում է ինչպես գլոբալ հարթությունում, այնպես էլ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում  հավաքական անվտանգության բոլոր երեք տարածաշրջաններում՝ Արևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում։

«Եթե լայնորեն նայենք իրավիճակին կովկասյան տարածաշրջանում, ապա այն միտումները, որոնք այժմ ձևավորվում են այնտեղ, զգուշավոր լավատեսություն են ներշնչում: Բոլոր մասնակիցների կողմից դրսևորվում է տարածաշրջանում խաղաղության հասնելու նպատակը. խաղաղության պայմանագրի ստորագրում, գոյություն ունեցող սահմանների օրինական գրանցում, տրանսպորտային կապերի ապաշրջափակում… Տարածաշրջանի երկրները գնում են այս ճանապարհով, ինչը շատ լավ է»,- հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթղթերը՝ հայտարարելով, որ դրանք բավարար չափով լրամշակված չեն։

 

Տաթև Ֆռանգյան