Քննչական կոմիտեն պարզաբանում է՝ ինչո՞ւ են պատգամավոր Աննա Մկրտչյանին հրավիրել հարցաքննության

Լուրեր

26.08.2026 | 16:51
Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա հողամաս․ Գլխավոր դատախազություն
26.08.2026 | 16:39
«Ուրախ ավտոբուսի» ուղևորների համար study tour նախատեսու՞մ եք Գորիս-Կապան ճանապարհով. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 16:28
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կրայովա» հանդիպման մրցավարները
26.08.2026 | 16:17
Իրինա Յոլյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
26.08.2026 | 16:08
Ադրբեջանի ևս մեկ բուհում կսկսեն հայերեն դասավանդել
26.08.2026 | 16:03
Թշնամու ԶՈՒ-ն Սյունիքից 160 կմ հեռավորության վրա էր, հիմա որոշ տեղերում 10-15 մետրի վրա է. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:59
Զելենսկին Մասկին պարգևատրել է Ազատության շքանշանով՝ երկրի բարձրագույն պարգևներից մեկով
26.08.2026 | 15:47
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին երկաթուղու հարցում
26.08.2026 | 15:39
Գործող օլիմպիական չեմպիոն Ալիսա Լյուն բաց կթողնի գեղասահքի նոր մրցաշրջանը
26.08.2026 | 15:30
ՔՊ-ն որոշել է չընտրել Իրինա Յոլյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում
26.08.2026 | 15:21
Կպատմե՞ք` Գորիս-Կապան ճանապարհը 2020-ին ոնց գաղտնագողի GPS-ով կտրեցին․ Մանուկյանը՝ Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:10
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել // Ընդդիմությունից ԱԺ հանձնաժողովի նախագահ ընտրվեց․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 15:00
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք
26.08.2026 | 14:52
Չեռնիգովում ռուսական հարվածի հետևանքով երկու զոհ կա, այդ թվում՝ 4-ամյա աղջիկ
26.08.2026 | 14:43
Խոզանի և բուսական մնացորդների այրումը վտանգում է կենսաբազմազանությունը․ ՇՄՆ
Բոլորը

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Factor.am-ի հարցին ի պատասխան պարզաբանել է, թե ինչու է պատգամավոր Աննա Մկրտչյանը կանչվել Քննչական կոմիտե՝ հարցաքննության:

«ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի և 325-րդ հոդվածի 1-ին մասի /ՀՀ նոր քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի և 457-րդ հոդվածի 1-ին մասի/ հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Աննա Արայի Մկրտչյանը 2001 թվականից, իսկ նրա եղբայր Հայկ Արայի Մկրտչյանը՝ 2006 թվականից սովորել են Երևան քաղաքի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում։ 2011 թվականի հունվարի 10-ի դրությամբ վերջիններս հանդիսացել են նշված դպրոցի աշակերտներ և ուսումը նշված դպրոցում դադարեցրել են միայն 2011 թվականի փետրվարի 8-ին: Նման պայմաններում, ըստ ստացված տվյալների, վերջիններս, 2011 թվականի հունվարի 10-ից մինչև 2011 թվականի մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում մշտապես գտնվելով ՀՀ-ում, 2011 թվականի հունվարի 10-ին իրենց մոր՝ Մ. Գրիգորյանի անվամբ լրացված կեղծ դիմումի հիման վրա հրամանագրվել են ՌԴ Մոսկվա քաղաքի Լազարևի անվան թիվ 2042 միջնակարգ դպրոցի 11-րդ «ա» դասարանում և ուսումնական պարապմունքներին չհաճախելով, միջնակարգ կրթության կրթական ծրագրերին չմասնակցելով՝ 2011 թվականի հունիսի 15-ին ձեռք են բերել նշված դպրոցի միջնակարգ կրթության վերաբերյալ իրավունք վերապահող բովանդակությամբ ակնհայտ կեղծ ավարտական վկայականներ, որոնք 2011 թվականի հունիսի 29-ին օգտագործվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտությունների ընդունելության մրցույթի ժամանակ: Աննա Մկրտչյանը վկայի դատավարական կարգավիճակով հրավիրվել է հարցաքննության հենց այս վարույթի շրջանակում։ Օգտվելով իր իրավունքից` նա հրաժարվել է պատասխանել հարցերին։ Այլ կերպ ասած` կուսակցության հրապարակումը իրողությունների պարզ խեղաթյուրում է»,- հայտնում են Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի Հանրապետական խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ՀՀԿ ԳՄ անդամ Աննա Մկրտչյանը մի զավեշտալի պատրվակով հրավիրվել է հարցաքննության: Մասնավորապես, ըստ հայտարարության, Աննա Մկրտչյանի ծննդյան վկայականում նրա ծննդյան ամսաթիվը մեկ օրով սխալ է գրվել, որպեսզի «այլ դրդապատճառներով համապատասխանեցվի առավել նշանավոր օրվան: ՀՀԿ-ն ընդգծում է որ գործն ի սկզբանե հարուցվել է Ազգային անվտանգության ծառայությունում, ապա փոխանցվել Քննչական կոմիտե:

«Մենք ափսոսանքով արձանագրում ենք, որ ՀՀ պաշտպանական, իրավապահ, անվտանգային համակարգերն այնքան են հյուծվել, այլասերվել և զրոյացել, որ այդ համակարգերի հենասյուն հանդիսացող ԱԱԾ-ն փոխանակ զբաղվի երկրի ներսում վխտացող լրտեսներով, պետության առջեւ ծառացած բազմաթիվ մարտահրավերներով, ակնհայտ քաղաքական պատվերի շրջանակներում սեփական ծառայամտությունը վերածել է ծաղրի»,- ասված է ՀՀԿ-ի տարածած հայտարարության մեջ