Ալիևն իր ելույթում ուղերձ է հղել միջազգային հանրությանը՝ ասելով. «Եթե մենք ինչ-որ մեկից վախենայինք, երբեք չէինք սկսի ղարաբաղյան երկրորդ պատերազմը»․ Սարգիս Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

Լուրեր

27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանը հանդես է եկել ելույթով․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Ելույթի սղագրությունը՝ ստորև․

«Պարո՛ն նախագահ,

2022 թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սանձազերծած չարդարացված եւ չհրահրված ռազմական ագրեսիան հանգեցրել է Հայաստանի արեւելյան սահմանի մերձակայքում բնակվող խաղաղ բնակչության համար լուրջ մարդասիրական հետեւանքների՝ 36 քաղաքների եւ գյուղերի գնդակոծում, 7600 քաղաքացիական անձանց, այդ թվում՝ 1500 երեխաների տեղահանում, հարյուրավոր բնակելի տների, հյուրանոցների, դպրոցների, բժշկական հաստատությունների, լրատվամիջոցների աշխատակիցների թիրախավորում եւ 211 հայերի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սպանություն:

Այս ագրեսիայից մի քանի օր անց ադրբեջանական սոցիալական ցանցերում հայտնվեցին սարսափելի տեսանյութեր, որոնք ցուցադրում էին անզեն հայ զինվորների արտադատական մահապատիժները: Զոհված հայ կին զինծառայողների մարմինները խոշտանգվել են, ապա դաժանաբար տեսանկարահանվել ադրբեջանցի զինծառայողների կողմից:

Մի քանի շաբաթ առաջ՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմից երկու տարի անց, Ադրբեջանի նախագահը հանդես եկավ ատելությամբ բորբոքված ելույթով, որում փառաբանում էր այդ հանցագործությունները եւ արդարացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացիան: Այդ ելույթում Ալիեւը պարծենում է, որ Ադրբեջանի զինված ուժերը տեղակայված են առանցքային ռազմավարական բարձունքներում՝ թվարկելով Հայաստանում իր հնարավոր նոր թիրախների աշխարհագրական տեղանքների անունները: «Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում… Այս ամենը պետք է դաս լինի Հայաստանի համար»,- ասաց նա:

Այդ վայրերը Հայաստանի քաղաքներն ու գյուղերն են, որտեղ հազարավոր խաղաղ բնակիչներ են ապրում, եւ Ադրբեջանի նախագահն ուղղակիորեն սպառնում է այդ մարդկանց: Իր ելույթում նա նաեւ ուղերձ ուներ միջազգային հանրության համար՝ ասելով. «Եթե մենք ինչ-որ մեկից վախենայինք, մենք երբեք չէինք սկսի ղարաբաղյան երկրորդ պատերազմը»:

Հարգելի՛ գործընկերներ,

ԵԱՀԿ-ի հիմնադիր փաստաթղթում ընդունված առաջնորդող սկզբունքներից մեկն ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից զերծ մնալն է: Հելսինկյան եզրափակիչ ակտը հստակ սահմանում է, որ մասնակից պետությունները պետք է զերծ մնան ցանկացած գործողությունից, որը ենթադրում է ուժի սպառնալիք կամ ուժի ուղղակի կամ անուղղակի կիրառում մասնակից այլ պետության դեմ: Այս վեհաժողովը պետք է շատ ամուր լինի այդ սկզբունքի պաշտպանության հարցում եւ պետք է հստակ դատապարտի այդ սկզբունքի խախտումները»,- եզրափակել է Սարգիս Խանդանյանը: