Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էլիսոն ԼըՔլերին

Լուրեր

07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Բոլորը

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էլիսոն ԼըՔլերին (նստավայրը՝ Մոսկվա):

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ կողմերը կարևորել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների և փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացումը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է Երևանում դեսպանություն բացելու Կանադայի կառավարության որոշումը և համոզմունք հայտնել, որ այդ քայլը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցությանը:

Հաշվի առնելով, որ այս տարի նշվում է Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-ամյակը՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են քաղաքական երկխոսության առկա մակարդակն ու միջպետական շփումների դինամիկան:

Նշվել է Կանադայի կառավարության պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը:

Արարատ Միրզոյանը և Էլիսոն ԼըՔլերը կարևորել են հայ-կանադական առևտրատնտեսական կապերի ընդլայնումը:

Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքինիշխանության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր առավելապաշտական դիրքորոշմամբ և ագրեսիվ գործողություններով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: