ՌԴ-ն թուլանում է․ ՀՀ-ն պիտի ՀԱՊԿ-ից դուրս գա՝ վա-բանկի գնալով․ կուժեղանանք Արևմուտքի օգնությամբ․ Հայկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
Բոլորը

Իլհամ Ալիևը մերժել է դեկտեմբերի 7-ին Բրյուսելում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ:

«Հիքմեթ Հաջիևը ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապվել են ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից ու տեղեկացրել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհամաձայնի հանդիպմանը միայն այն պայմանով, որ դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Դա նշանակում է, որ հանդիպումը չի կայանա»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Հոկտեմբերին 6-ին Պրահայում էր Փաշինյան-Մակրոն-Միշել-Ալիև ձևաչափով հանդիպում տեղի ունեցել։ Եվ ի տարբերություն ԵՄ-ի հարթակներում այլ հանդիպումների՝ Մակրոնի մասնակցությամբ հանդիպմանն արդյունքներ գրանցվեցին, օրինակ՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը։

Ինչո՞ւ է Մակրոնից կաշկանդվում Ալիևը։ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ, ըստ երևույթին, Ալիևը հրաման է ստացել ՌԴ-ից և Թուրքիայից՝ Հայաստանի հետ գործընթացը խաթարելու։

«Ինչո՞ւ, եկեք միտումները նայենք․ Մակրոնի մասնակցությամբ արևմտյան ձևաչափերում հանդիպումները միտում ունեն, որ խաղաղության օրակարգը հնարավոր է, օրինակ՝ ճանաչո՞ւմ ենք իրար տարածքային ամբողջականությունը, այո՛, ճանաչում ենք։ Սա հիմք է հետագայում աշխատելու համար։ Բայց իրենց նպատակն արդյո՞ք դա է․ ո՛չ, դա չէ իրենց նպատակը։ Նրանք մասնակցում են բանակցությունների արևմտյան ձևաչափերում, ուր իրենց ձեռքն ու ոտքը կապում են։ Ամեն դեպքում՝ դիմացինը ֆրանսիացի է, որը Ռիշելյե է ծնել, որի հետ թուրք «ԿԲԳ»-ականը կանգնել չի կարող։ Նա չի կարող Մակրոնի կամ արևմտյան ալ պետությունների հետ նստել, ռուսական խարդավանքներ անել։ Պարզ է, որ այս ձևաչափերում ՀՀ-ի դիրքերն ամրապնդվում են։ Հայաստանն արդար է՝ միջազգային իրավունքի փաստարկների դաշտում է, արտաքին աշխարհին հասկանալի է ՀՀ-ի տեսակետը»,- ասաց Հայկ Սուքիասյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան