ՆԱՏՕ-ն կշարունակի օգնել Ուկրաինային՝ պաշտպանել իրեն․ Ստոլտենբերգ

Լուրեր

27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՆԱՏՕ-ն կօգնի Ուկրաինային՝ պաշտպանել իրեն «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», և կօգնի այդ երկրի Զինված ուժերը վերածել ժամանակակից բանակի, որը կհամապատասխանի արևմտյան չափանիշներին։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Նոյեմբերի 29-30-ը Ռումինիայում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ լրագրողների հետ զրույցում Ստոլտենբերգը կոչ է արել այն երկրներին, որոնք ցանկանում են Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել, շարունակել դա անել։

Ստոլտենբերգը նաև հերքել է լուրերը, թե, իբր, Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի զորամասեր կամ հրահանգիչներ կան։

Ըստ պաշտոնյայի՝ ուկրաինացի զինվորականները վերապատրաստվում են անմիջապես Դաշինքի անդամ երկրներում՝ վերահսկելու առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգերը կամ հրետանին, որոնք դաշնակիցները մատակարարում են Ուկրաինային։

Տաթև Ֆռանգյան