Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել «Հաշվարկային կենտրոնի» հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը

Լուրեր

09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ներկա է գտնվել «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

««Հաշվարկային կենտրոնն» իրականացնում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի կառավարման և շահագործման և էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման գործառույթներ՝ մատուցելով կենտրոնացված միջնորդային ծառայություն։ Այն հանդիսանում է Հայաստանի էներգետիկ համակարգի կարևորագույն ընկերություններից մեկը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է կենտրոնի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ և հանդես եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես ասել է.

«Կենտրոնը մատուցվող ծառայություններից զատ, յուրահատուկ դեր ունի էլեկտրաէներգետիկական շուկայում:

Ժամանակակից աշխարհում զարգացող երկրների էներգետիկ շուկան արդեն իսկ ազատականացված է: Հայաստանն այս ուղղությամբ առաջին քայլերն է անում՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման ընթացքը և Եվրամիության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջները։

Այս գործընթացում անհնար է գերագնահատել «Հաշվարկային կենտրոնի» դերակատարությունը, քանի որ ներկայիս և հետագա մարտահրավերներին դիմակայելու համար կենտրոնն իր ակտիվ մասնակցությունն ունի Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի նոր կառուցվածքի և էլեկտրաէներգիայի առևտրի մեխանիզմների Հայեցակարգի մշակման գործում

Նշվում է, որ վերջին մի քանի տարիներին էլեկտրաէներգետիկական համակարգի բարեփոխումները մեծապես ազդել են նաև ընկերության գործունեության վրա, մասնավորապես, էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմամբ պայմանավորված, ընկերությանը հատկացվել է շուկայի օպերատորի դերը, որը բավականին բարդ, պատասխանատու և լարված աշխատանք է պահանջում։

Այս պատասխանատու գործունեության վերջնանպատակը էլեկտրաէներգետիկ շուկայի նոր մոդելի անցումն է, որը հիմնված կլինի էլեկտրաէներգիայի առևտրի ժամանակակից կանոնների վրա, կգործի պահանջարկի և առաջարկի հավասարակշռման միջոցով և կսահմանի առևտրի ընթացքում շուկայի մասնակիցների պատասխանատվության մեխանիզմները:

Նախագահը «Հաշվարկային կենտրոնի» տնօրինությանը և ողջ աշխատակազմին մաղթել է արգասաբեր աշխատանք և հաջողություններ»,- ասված է հաղորդագրությունում։