Պուտինը պահանջել է ավելացնել բանակին զենքի մատակարարումը

Լուրեր

16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության նիստում պահանջել է ավելացնել բանակին սպառազինության մատակարարումը, ինչպես նաև բարելավել դրանց որակը, գրում է Euronews-ը։

«Մենք պայմանավորվել ենք, և որևէ արտառոց միջոցի կարիք չկա, ոչինչ պետք չէ անել, բայց պետք է հստակ, որակյալ, լավ համակարգված աշխատանք հարթել։ Սա ընդհանուր առմամբ օգտակար է, բայց այս իրավիճակում պարզապես անհրաժեշտ է, որպեսզի մեր Զինված ուժերը ժամանակին ապահովվեն այն ամենով, ինչ անհրաժեշտ է հատուկ ռազմական գործողության ժամանակ»,- ասել է ՌԴ նախագահը կարիքները բավարարելու համակարգող խորհրդի անդամների հետ հանդիպմանը։

Նշենք, որ խորհուրդը ստեղծվել է հոկտեմբերին, այն գլխավորում է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Մինչ այդ, ռուսաստանցի զինծառայողների հարազատները բողոքում են ուկրաինական պատերազմի համար ապօրինի մոբիլիզացիայի դեպքերից և ոչ բավարար պատրաստվածությունից։ «Մայրերի և կանանց խորհուրդ» շարժումը ձգտում է հանդիպել Ռուսաստանի նախագահի և իշխանության ներկայացուցիչների հետ։ Ուրբաթ Վլադիմիր Պուտինը հանդիպում է մոբիլիզացվածների մայրերի հետ, սակայն «Մայրերի և կանանց խորհուրդն» ու «Զինվորների մայրերի կոմիտեն» հրավեր չեն ստացել։

Այս ֆոնին ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել 50 ռուս զինվորների վերադարձի մասին։ Հայտարարության մեջ ասվում է, որ նրանք ազատվել են ուկրաինական գերությունից բանակցային գործընթացի արդյունքում։

Տաթև Ֆռանգյան