Հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14,5 %-ով

Լուրեր

06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարվա հոկտեմբերին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 17,5 %-ով։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Համեմատելով նախորդ ամիսների տվյալները՝ Տնտեսական ակտիվության աճի տեմպը հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արագացել է։ Իսկ 11 ամսյա տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14․5 %-ով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարվեց, ինչի պատճառով ռուսների մեծ արտահոսք սկսվեց դեպի Հայաստան։

Ամենաբարձր աճը գրանցվել է արտաքին առևտրաշրջանառության ոլորտում՝ 91 %: Արտահանումն աճել է շուրջ 2,2 անգամ, իսկ ներմուծումը՝ 74,4 %-ով։

Դրան հաջորդում է ծառայությունների ոլորտը՝ 34,9 % աճով։ Առևտրի շրջանառությունն աճել է 23,1 %-ով, շինարարության ծավալը՝ 15,1 %-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 9,7 %-ով, էլեկտրաէներգրայի արտադրությունը՝ 15,7 %-ով։ Սպառողական գների ինդեքսը 1 տարում աճել է 9,5 %-ով։

Անժելա Պողոսյան