Նիդեռլանդների խորհրդարանը ՌԴ-ն ճանաչել է ահաբեկչության հովանավոր պետություն

Լուրեր

16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
Բոլորը

Նիդեռլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը Ռուսաստանը ճանաչել է որպես ահաբեկչության հովանավոր պետություն՝ Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով։ Այս մասին հայտնում է հոլանդական ANO լրատվական գործակալությունը, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ որոշմանն աջակցել է կուսակցությունների ճնշող մեծամասնությունը։ Փաստաթղթում ասվում է, որ ռուսական բանակը «կառուցվածքային ու միտումնավոր» հարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքացիական թիրախներին։

Խորհրդարանական ուժերի մեծ մասը նաև կոչ է արել հնարավոր առավելագույն աջակցություն ցուցաբերել Ուկրաինային հումանիտար, դիվանագիտական ​​և ռազմական ոլորտներում։

Երկրի ԱԳ նախարար Վոլկո Հուկստրայի խոսքով՝ ՌԴ-ն ահաբեկչության հովանավոր պետություն ճանաչելը Նիդեռլանդների համար հատուկ հետևանքներ չունի՝ ի տարբերություն ԱՄՆ-ի։ Նա նաև նշել է, որ կցանկանար տեսնել՝ արդյո՞ք նման նախաձեռնությունն աջակցություն ունի ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրներում, որպեսզի հնարավոր լիներ Ռուսաստանին համատեղ ուժերով նման կարգավիճակ տալ։

Էմմա Չոբանյան