Ինչն էր թերի ՀԱՊԿ հռչակագրում․ Փաշինյանն ակնկալում է, որ այն լրամշակվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում չի հաջողվել երկու կարևոր հարցերի վերաբերյալ համաձայնության գալ, այդ պատճառով վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել հռչակագիրը։ Չնայած դրան՝ Փաշինյանը դրական է գնահատում ինչպես ՀԱՊԿ նիստի շրջանակում, այնպես էլ Ռուսաստանի նախագահի հետ քննարկումը։ Այս մասին նա խոսեց Կառավարության այսօրվա նիստում։

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ մոտ չորս ժամ տևած փակ քննարկումից հետո Փաշինյանը փաստաթուղթը չստորագրելու որոշումը հիմնավորել էր այսպես․ այն վերջնական տեսքի բերված չէ և լրամշակման կարիք կա։

Մինչ Փաշինյանի հայտարարությունը՝ երեկ գագաթաժողովի մեկնարկին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել էր, թե Հայաստանին օգնություն տրամադրելու նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է, սակայն գագաթաժողովի ավարտին պարզ դարձավ՝ Հայաստանի համար կարևոր արձանագրումներ փաստաթղթում չկան։

Հայկական կողմն անկկալում էր, որ ՀԱՊԿ-ն առնվազն քաղաքական գնահատական կտա Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժմանը, սակայն դա տեղի չի ունեցել, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ Նիկոլ Փաշինյանը չստորագրի հռչակագիրը, մանրամասնում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ընդգծում՝ այդ փաստաթուղթը պարտադիր պետք է վերանայվի։

Երեկվա գագաթնաժողովի արդյունքներին և հայկական կողմի՝ փաստաթուղթը չստորագրելու որոշմանն արձագանքել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Երևանի և Բաքվի միջև հակամարտության հետ կապված ՀԱՊԿ-ի գործողությունները Փաշինյանը որակել է որպես ֆիասկո։ Պեսկովը նաև նշել է՝ չնայած այդ հանգամանքին՝ Հայաստանը չի պատրաստվում լքել ՀԱՊԿ-ը։

Ալեն Սիմոնյանը հիշեցնում է՝ Հայաստանը երբևէ չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, հակառակը, ըստ հայկական կողմի՝ ՀԱՊԿ-ն է լքում տարածաշրջանը։

Այն, որ ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական չտվեց ադրբեջանական ագրեսիային, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի գնահատմամբ, Հայաստանի իշխանության վարած քաղաքականության հետևանք է։ Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ գործող իշխանությունը իրականացրել է քայլեր, որոնք ազդել են ՀԱՊԿ-ի իմիջի վրա։ Որպես օրինակ՝ Խամոյանը հիշեցնում է Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը, երբ նա հանդիսանում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։

Ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ևս կարծում է, որ ՀԱՊԿ-ի անգործության պատճառը Հայաստանի իշխանության քաղաքականությունն է։ Պատգամավորը պնդում է՝ այդ նույն կառույցը 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ընդունել է փաստաթուղթ, որում հստակ խոսվել է ազգերի ինքնորոշման իրավունքից, ընդգծվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։

Երեկ Հայաստանի կողմից այդպես էլ չստորագրված փաստաթղթի առնչությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գագաթնաժողովի ավարտին հայտարարել է՝ հանձնարարվել է այն լրամշակել և ներկայացնել երկրների ղեկավարներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան