ԱԱԾ-ն գաղտնի գործակալների մասին տվյալները ոչնչացնելու իրավունք ստացավ. ՔՊ-ն «թաղո՞ւմ» է լյուստրացիան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
Բոլորը

ԱԱԾ-ն այսուհետ լիազորություն կունենա ոչնչացնել իր հետ աշխատած գաղտնի գործակալների մասին տեղեկությունները։ Խորհրդարանն այսօր հրատապ կարգով՝ 24- ժամյա ընթացակարգով քննարկեց և ամբողջությամբ ընդունեց «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները, որոնք հեղինակել և օրենսդիր մարմնին էր ներկայացրել հենց ԱԱԾ-ն։

Եթե մինչ այս Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերն ու նյութերը ենթակա էին միայն գաղտնազերծման, ապա փոփոխություններից հետո կառույցը լիազորված կլինի ոչ միայն գաղտնազերծելու, այլև ոչնչացնելու դրանք։

Ուշագրավ է, որ խորհրդարանում ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Անդրանիկ Սիմոնյանն օրենքի փոփոխությունների փաթեթը ներկայացնելիս շրջանցեց այս հարցը։ Հատուկ ծառայության բարձրաստիճան պաշտոնյան թեմային անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների հարցադրումներից հետո միայն։

Ընդդիմադիրները մտահոգված են, որ կոչնչացվեն տեղեկություններ, որոնք առնչություն ունեն գործող իշխանությունների հետ։ Արմեն Աբազյանի տեղակալը ընդդիմադիրների մտահոգությունները տեղին չի համարում։

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն օրենսդրական փոփոխության հիմքում դրված հիմնավորումն անհիմն են համարում։

2019 թվականի մայիսի 8-ին՝ պաշտոնավարման մեկնարկից մեկ տարի անց, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից նյութեր են ոչնչացրել՝ չհստակեցնելով, թե ինչ թեմային են առնչվող։ Այս հայտարարությունից չորս տարի անց Հայաստանի իրավապահ մարմինները որևէ բացահայտում չեն արել։ Այս ֆոնին, սակայն, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր անհասկանալի վստահությամբ պնդում էր, որ եթե գործակալների մասին տեղեկությունները ոչնչացվեն, հնարավոր է դրանք վերականգնել։

Գործակալների մասին տեղեկությունները ոչնչացնելու՝ ԱԱԾ-ի նախաձեռնությունը, որը խորհրդարանում իշխող ՔՊ-ի քաղաքական աջակցությունն է վայելում, քաղհասարակության ներկայացուցիչ Լևոն Բարսեղյանը մեկնաբանում է՝ իշխանությունն այսպիսով վերջակետ է դնում  հեղափոխության ժամանակ տրված խոստումների կատարմանը և սատարում է պետության զավթման արժեքային համակարգը։

Քաղհասարակության ներկայացուցիչները նշում են՝ Հայաստանի ԱԱԾ-ն մշտապես ընկալվել է ռուսական ФСБ-ի կցորդ։ Կրեմլի քննադատ Միխայիլ Խոդորկովսկու հիմնադրած «Դոսյե» կենտրոնը 2020 թվականին հրապարակած զեկույցում անդրադարձել էր նաև Հայաստանին՝ նշելով, որ Մոսկվան գործակալներ ունի Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում։ Լևոն Բարսեղյանը չի բացառում, որ գործակալների մասին տեղեկություններ պարունակող արխիվը ոչնչացվում է Կրեմլի ցուցումով։

Հավելենք, որ մինչ օրս ԱԱԾ կադրերը հիմնականում պատրաստվել և վերապատրաստում են անցել Ռուսաստանի Դաշնությունում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան