ՀԱՊԿ-ի ոչնչացման կբերի ՌԴ-ի պարտությունը՝ Լուկաշենկոն խոստովանեց․ դո՛ւք փլատակում կմնաք, ո՛չ ՀՀ-ն․ Կարեն Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում հայտնեց՝ ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովում չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու կարևոր փաստաթղթերի շուրջ։ ՀՀ իշխանությունը չի ստորագրել ՀԱՊԿ խորհրդի նիստի հռչակագիրը, սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը չի ընդունվել։ Դրանք ուղարկվել են լրամշակման, և Փաշինյանը հույս ունի, որ կգան ընդհանուր հայտարարի։

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարների այցի դեմ Ազատության հրապարակում հանրահավաքի կազմակերպիչներից է, Factor TV-ին տված հարցազրույցում նշում է, որ ընդհանուր հայտարարի գալու սպասումն ինքնախաբեություն է։

«Պարզ է, որ ՀԱՊԿ-ն այլևս գոյություն չունի որպես քաղաքական կառույց, իսկ որպես ռազմաքաղաքական դաշինք շուտ է դադարել գոյություն ունենալ։ Ինքը ստեղծվել է 1990-ականներին, և գուցե ժամանակին անցումային ՀՀ-ի համար ուներ նշանակություն, սակայն 2001-2002 թվականներից, երբ Պուտինը բռնեց դիկտատուրայի ճանապարհը, առավել ևս՝ 2007 թվականի մյունխենյան ճառից հետո, ՀԱՊԿ-ն ամբողջությամբ սպասարկում էր ՌԴ-ի քաղաքական շահը միջազգային ասպարեզում։ ՌԴ-ն ստեղծել էր ՀԱՊԿ-ն՝ որպես ՆԱՏՕ-ին հակակշիռ։ Բայց Լուկաշենկոն Երևանում բացահայտեց, որ ՌԴ-ի պարտությունը պատերազմում կբերի ՌԴ-ի ոչնչացման։ Ինքը դա արտաբերեց, ասելով՝ բոլորը կմնան փլատակների տակ։ Դժվար է չհամաձայնվել դրա հետ, ուղղակի մե՛նք չենք մնա փլատակում, այլ իրենք։ ՀՀ-ն չօգտվեց ՀԱՊԿ-ից, նրանից օգտվողներն են մնալու փլատակներում։ Իսկ ՀՀ-ն նորից հրավեր է ստացել Բայդենի կազմակերպած ժողովրդավարության ֆորումին մասնակցելու։ Չնայած խնդիրներին՝ գնահատվել է, որ ՀՀ-ն ունի դրական շարժ։ Հետևաբար՝ մենք արդեն այդ ճամբարը լքել ենք»,- ասաց Կարեն Սարգսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան