Փաշինյանը վատ դրության մեջ դրեց ՀԱՊԿ-ի ղեկավարներին՝ չկա՛ դաշինք, եթե չունեք պատասխանատվության գոտի․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Ինչո՞ւ ՀԱՊԿ-ն Երևանի գագաթնաժողովում որոշում չկայացրեց ՀՀ-ին ռազմական կամ քաղաքական-դիվանագիտական աջակցություն ցույց տալ վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու կարևոր փաստաթղթերի շուրջ։ ՀՀ իշխանությունը չի ստորագրել ՀԱՊԿ խորհրդի հռչակագիրը, ինչպես նաև սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը։

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է՝ նոյեմբերի 23-ից առաջ էլ կանխատեսելի էր, որ ՀԱՊԿ-ն ի զորու չէ ՀՀ-ի շահերից բխող որևէ որոշում կայացնել, ինչի պատճառը թե՛ Ադրբեջանն է, թե՛ ՀԱՊԿ-ի որոշ պետություններ։

«Ալիևը բազմիցս իր ղեկավարի շուրթերով հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում իր լավագույն բարեկամներն են։ Հետևապես՝ ակնկալել որևէ փաստաթուղթ, որտեղ Ադրբեջանի ագրեսիան, խախտումները քաղաքական իմաստով կարձանագրվեին, միամտություն կլիներ։ Երևանյան գագաթնաժողովում բացահայտվեց ՀԱՊԿ-ի թշվառությունը և անգործունակությունը»,- ասաց քաղաքագետը։

Փաստացի Երևանում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները քաղաքական գնահատական չտվեցին Ադրբեջանի հարձակմանը ՀՀ-ի վրա՝ չնայած այն բանին, որ ՀԱՊԿ-ում փաստերով գիտեին, որ Ադրբեջանն է ագրեսորը։ Փաշինյանն ասաց՝ չընդունված փաստաթղթերն ուղարկվել են լրամշակման, և ինքը հույս ունի, որ կգան ընդհանուր հայտարարի։ Փաշինյանի այս պնդումն Էմիլ Օրդուխանյանը զուտ դիվանագիտական արձագանք է որակում և որևէ թուղթ չստորագրելը ճիշտ որոշում է համարում․ «Մենք տեսանք, որ ՀԱՊԿ-ի ներսում կոնսեսուս չկար և չէր էլ կարող լինել։ Հետևաբար՝ ակնկալել, որ այդ փաստաթուղթը վերանայումից հետո լիարժեքորեն համապատասխանելու և ներառելու է ՀՀ-ի բարձրացրած խնդրակարգը, տեղի չի ունենալու։ Նիկոլ Փաշինյանի թե՛ ելույթը, թե՛ արձագանքը, երկխոսությունները, որ եղան, ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ն գլխիկոր հեռացավ ՀՀ-ից։ Եվ գուցե դրանով կարող է տրվել ՀԱՊԿ-ի էջը փակելու մեկնարկը»։

«Հայաստանը, անկասկած, կմնա ՀԱՊԿ-ում, չնայած ամեն ինչ չէ, որ հաջողվեց համաձայնեցնել»,- երևանյան գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մանրամասնելով․ «Միջոցառմանը, չնայած ամբողջ բարդությանը, ամեն ինչ չէ, որ հաջողվեց համաձայնեցնել, միջոցառումը ևս մեկ անգամ հաստատեց այս ձևաչափի պահանջված լինելը, ՀԱՊԿ-ի արդիականությունն ու կենսունակությունը։ ՀԱՊԿ-ի ջանքերն ակնհայտորեն պահանջված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում»:

Ինչո՞ւ Կրեմլի խոսնակ Պեսկովը շտապեց այսպիսի գնահատական հնչեցնել, որ ՀՀ-ն դուրս չի գալու։

«Նա փորձում է կանխարգելել այն գործընթացները, որոնք կարող են տեղի ունենալ։ Այստեղ հարց է առաջանում՝ ո՞ւմ է պետք ՀԱՊԿ-ի հետագա գործունեությունը, եթե ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմական իմաստով իր գործառույթները չի կատարում։ Վարչապետն իրավացիորեն նշեց, որ եթե ստացվում է այնպես՝ չկա ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի, ուրեմն՝ չկա նաև ՀԱՊԿ։ Բաց տեքստով առաջնորդների ներկայությամբ այս խոսույթի շրջանառումը ինքնին վատ դրության մեջ դրեց կառույցին և նրա մասնակիցներին, որոնք չկարողացան փաստարկված արձագանքել այս խոսույթին»,- նշեց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան