«Որևէ նոր բան չկա․ չի լինելու փաստաթուղթ, որը նախկինում հնարավոր չէր ոչնչացնել, հիմա ոչնչացվի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
Բոլորը

Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերի նախագիծը։

ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը, անդրադառնալով ընդդիմության դիտարկումներին ու մտահոգություններին, նշեց․ «Չեղած տեղը աղմուկ բարձրացնելու կարիք չկա։ Հարցը կարգավորված է դեռևս 1996թ․ ընդունված Պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքով, որի 15-րդ և 16-րդ հոդվածներով նախատեսվում է ոչնչացման ենթակա նյութերի պահպանման ժամկետները, նաև 2002թ․ ՀՀ կառավարության ընդունած փետրվարի 22-ի թիվ 168 որոշմամբ, որը նախատեսում է պահպանման ժամկետները լրացած, պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող գաղտնազերծված տեղեկությունները պետական արխիվ հանձնելու կամ տեղեկությունները ոչնչացնելու կարգը»։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռռուբինյանը հորդորեց հստակեցնել․ «Այսինքն՝ նոր կարգավորումների արդյունքում չի՞ կարող ոչնչացվել մի փաստաթուղթ, որը նախկինում հնարավոր չէր ոչնչացնել առանց գաղտնազերծելու»։

«Այո։ Նոր օրենսդրական փաթեթը ներկայացվել է գործող օրենսդրությանը ներդաշնակեցնելու խնդրով պայմանավորված։ Այսինքն՝ որևէ նոր բան չի լինելու»,- նշեց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։