Շոլցը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի դեմ հրթիռային հարվածները

Լուրեր

16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է արել դադարեցնել հրթիռային հարձակումները Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ։ Քաղաքական գործչի խոսքերը Twitter-ում մեջբերել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյթը, գրում է korrespondent-ը։

«Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ հրթիռային ահաբեկչությունը պետք է անհապաղ դադարեցվի»,- ասել է Շոլցը Կիպրոսի նախագահ Նիկաս Անաստասիադիսի հետ ճեպազրույցի ժամանակ։

Նախօրեին ելույթ ունենալով Բունդեսթագում 2023 թվականի բյուջեի նախագծի քննարկման շրջանակում՝ կանցլերը խոստացել էր Ուկրաինայի Զինված ուժերին անհրաժեշտ սպառազինություն մատակարարել այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարել Ռուսաստանի սկսած պատերազմը։

«Հենց այս կառավարությունն է, հակառակ տասնամյակների պետական պրակտիկայի, որոշել աջակցել Ուկրաինային զենքով, որն անհրաժեշտ է նրա ամենօրյա խիզախ պաշտպանական պայքարում: Եվ մեր ամենամոտ դաշնակիցների հետ ուս ուսի տված դա կանենք այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարեցվել այս անիմաստ, դաժան, հանցավոր պատերազմը»,- Շոլցի խոսքերն է մեջբերում DW-ն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին ռուսական զորքերը հերթական զանգվածային հրթիռային հարձակումն էին իրականացրել, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի անջատման ամբողջ Ուկրաինայում։ Հարձակման են ենթարկվել Կիևի, Վիննիցայի, Լվովի և Զապորոժիեի շրջանների բնակելի շենքերը, ՋԷԿ-երը, ջերմակայանները և էլեկտրական ենթակայանները։

Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն արձակված շուրջ 70 հրթիռից ոչնչացրել է հինգ անօդաչու թռչող սարք և 51 հրթիռ։

Տաթև Ֆռանգյան