Չեմ հասկանում՝ ինչու եք գործակալների բացահայտման խնդիրը հիմա դնում․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
Բոլորը

Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերի նախագիծը։

Ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Արթուր Խաչատրյանը մտահոգություն արտահայտեցին՝ նշելով՝ հանրության մոտ հարց է առաջանում՝ ո՞րն է այն լուրջ հիմնավորումը նման փոփոխության, ի՞նչն է պատճառը, որ օրենքով ԱԱԾ տնօրենին իրավունք են վերապահելու նման փաստաթղթերը ոչնչացնել։

Խաչատրյանը հարցադրում արեց՝ այդ ի՞նչ տեղի ունեցավ, որ որոշեցին հրատապության ռեժիմով այս նախագիծը բերել, զեկուցել մի քանի րոպե․ «Թող զեկուցողները տան այս «ինչու»-ների պատասխանները և փարատեն մեր կասկածները»։ Ապա Խաչատրյանը հիշեցրեց՝ 1993թ․-ին սպանվեց Հայաստանի պետական անվտանգության ղեկավար Մարիուս Յուզբաշյանը, և սպանությունն այդպես էլ չբացահայտվեց։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կարևոր որակեց հարցադրումը, թե ով սպանեց Յուզբաշյանին։

«Կասկածներ կան, որ գործակալները։ Ովքե՞ր էին գործակալները այդ ժամանակներում։ Կարելի է ենթադրություն անել, բայց չխորանանք։
Չեմ հասկանում, թե հիմա ինչու եք դնում գործակալների բացահայտման խնդիրը, որովհետև եթե չլինեն գործակալներ, հատուկ ծառայությունները ոչինչ չեն կարող անել։ Ինչ վերաբերում է փաստաթղթերի ոչնչացմանը։ Նախկինում փաստաթղթերի հետ կապված օրենք չկար, իսկ հիմա օրենքով են կարգավորում։ ՊՆ-ն էլ ունի նման օրինագիծ։ Դուք մտահոգվում եք, որ գործակալական գործերը կոչնչանա՞ն։ Չեն կարող։ Անգամ սովետական տարիներից հետո ոչնչացված գործերի մեծ մասը վերականգնվեց, որովհետև մեխանիզմներ կան։ Իսկ արխիվային գործերը որքան էլ ոչնչացնես, դրանք վերաբերում են փաստերի, որոնք արձանագրված են։ Երևույթը չես կարող ոչնչացնել, որովհետև այն արձանագրված է»,- նշեց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։