Ոչնչացումը գաղտնազերծումից հետո պետք է լինի․ Վիլեն Գաբրիելյանը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
Բոլորը

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում են «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերի նախագիծը։

«Մինչև նախատեսվող այս փոփոխությունը ԱԱԾ-ն որպես լիազոր մարմին իրավունք ուներ որոշակի տեղեկություն գաղտնազերծել։ Այս փոփոխություններով իրավունք է վերապահվում նաև ոչնչացնել տեղեկատվությունը, արխիվը։

Հարց է առաջանում, ի՞նչ հիմնավորումներով է դա արվելու։ Կարո՞ղ է մի օր պարզվել, որ ոչնչացրել են հսկայածավալ արխիվային այնպիսի նյութեր, որոնք կարող էին բացահայտել գործակալական ցանցեր։ Այդ ո՞ր օրենքն է սահմանում գաղտնի տեղեկությունների ոչնչացման ընթացակարգ»,- այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Գործակալական ցանցերին վերաբերող տեղեկություններ կան, որ կուզեմ՝ ԱԱԾ-ն հրապարակի»,- արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

«Ինչ վերաբերում է փաստաթղթերի ոչնչացմանը, Գաբրիելյանը նշեց, որ, օրինակ, ԶՈւ-ում բազմաթիվ փաստաթղթեր կան, որ գաղտնի են կամ հույժ գաղտնի, բայց օրենսդրությամբ սահմանված հստակ ժամկետներ կան, թե երբ հնարավոր կլինի դրանք ոչնչացնել․

«Առաջարկվող օրինագծով նախատեսվում է գաղտնազերծում, հետո նոր ոչնչացում, այլ ոչ թե ուղղակի ոչնչացում»,- ընդգծեց Գաբրիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։