Նոր նախագծով ԱԱԾ արխիվում պահվող փաստաթղթերը կարող են ոչնչացվել․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ազգային ժողովում այսօր արտահերթ նիստով քննարկվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ գործող օրենքով սահմանվում է, որ ԱԱԾ մարմիններում աշխատակիցների, նրանց հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց տվյալները, փաստաթղթերը և նյութերը ենթակա են պահպանման՝ լիազորված մարմնի արխիվում։

«Կար նաև դրույթ, որ ԱԱԾ արխիվի նյութերը գաղտնազերծվում են օրենքով սահմանված կարգով։ Հիմա առաջարկում եք՝ գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով։ Դիցուք, ԱԱԾ աշխատողների հետ համագործակցել է «Ալֆա» կեղծանունով մեկը։ Հիմա ձեր առաջարկած փոփոխությունով կարո՞ղ է պատահի, որ մի օր ԱԱԾ պետի որոշմամբ կամ այլ իրավական ակտով ոչնչացնեն «Ալֆայի» համագործակցությունն ԱԱԾ-ի հետ հաստատող փաստաթղթերը»,- հարցրեց Գեղամ Մանուկյանը։

ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը պատասխանեց՝ ընդգծելով, որ փաստաթղթերի ոչնչացման համար օրենքով կամ իրավական ակտերով նախատեսված որևէ ընթացակարգ գոյություն չի ունեցել։

Մանրամասները՝ տեսանյութում։