Ոստիկանության զորքերը կդառնան գվարդիա. Փաշինյանը` ՆԳՆ-ի ստեղծման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Գործադիրը հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով էլ նախատեսվում էր ՆԳՆ ստեղծել։
«Առաջիկայում ստեղծվելիք ներքին գործերի նախարարությունն իր մեջ ներառելու է 3 խոշոր ծառայություն` ոստիկանությունը, փրկարար ծառայությունը և միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը»,-կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտնեց արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը։

«ՆԳՆ-ում կկենտրոնացվի 5 ոլորտ` հասարակական կարգի պահպանություն, ահնցագործությունների կանխում և բացահայտում, աղետների ռիսկի կանխատեսում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր։ Ծառայությունների ղեկավարները նշանակվելու են վարչապետի կողմից, իսկ տեղակալները` ՆԳՆ ղեկավարի առաջարկությամբ կնշանակվեն և կազատվեն վարչապետի կողմից։
Ներքին գործերի նախարարի ենթակայությամբ նախատեսվելու է ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը, որն էլ կապահովի վերահսկողությունն ամբողջ վարչության նկատմամբ»,- նշեց Մինասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս փոփոխության ամենախորքային և հեռանկարային իմաստը նոր ստանդարտի ոստիկանություն և փրկարար ծառայություն ունենալն է։

«Ոստիկանության կառուցվածքի էական և լրջագույն փոփոխություններ են տեղի ունենալու։ Ոստիկանական փրկարար ծառայության գործառույթները վերապահում ենք ոստիկանությանն ու փրկարար ծառայությանը, իսկ քաղաքացիական նշանակության գործառույթները՝ ՆԳՆ–ին։ Օրինակ՝ անձնագրային ծառայությունը միշտ համարվել է ոստիկանական գործառույթների մաս, բայց իրականում այն քաղաքացիական գործառույթ է: Մենք ՏԿԵ-ից դուրս կբերենք միգրացիայի ծառայությունը և կստեղծենք միգրացիայի և քաղաքացիության հարցերի ծառայություն,- նշեց վարչապետը։

Փաշինյանը հավելեց, որ ոստիկանության պետը կլինի ՆԳՆ տեղակալը։ Բացի դիանից՝ ոստիկանության զորքերը կվերակազմավորեն որպես ոստիկանության գվարդիա, որը կունենա ավելի ընդլայնված գործառույթներ:

Վարչապետը հավելեց, որ ՆԳՆ-ի ձևավորման մեկնարկից կսկսեն նաև կամավոր ատեստավորման գործընթացը, որի հիմնական նպատակը կլինի ոստիկանության և փրկարար ծառայության ծառայողների աշխատավարձերի առնվազն կրկնապատկումը:

Մանրամասները՝ տեսանյութում։